Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցուցարարները փորձեցին ներխուժել կառավարության շենք (Տեսանյութ)

Օգոստոս 15,2013 15:01

Չնայած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը արձակուրդ է մեկնել, բայց այսօր կառավարության շենքի մոտ ցուցարարներն էլի պարտաճանաչ ներկայացել էին: Այս անգամ տարբեր խնդիրներից դժգոհող 3-4 խմբեր կային, որոնցից միայն մեկին կառավարության աշխատակազմի ներկայացուցիչները որոշեցին լսել:

Կոտայքի մարզի մի ամբողջ ընտանիք ու գերդաստան առավոտյան կառավարության շենքի մոտ էին, եւ իրենց դժգոհությունն էին արտահայտում դատական համակարգի նկատմամբ:

Մկրտիչ Դանիելյանին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 7 տարվա ազատազրկման եւ 3,5 միլիոն դրամ՝ որպես տույժ, այս վճիռը Դանիելյանը բողոքարկում է Վերաքննիչ դատարանում. այսօր դատական նիստն է: Բանն այն է, որ 2008 թվականի հոկտեմբերի 25-ին Հրազդան-Հանքավան ճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 2 զոհ է եղել: Ինչպես այսօր պատմեց Մկրտիչ Դանիելյանը, ինքն ընդամենը ուղեւոր է եղել, սակայն մեղադրող դատախազն իր ներքին համոզման հիման վրա Դանիելյանին մեղադրել է վթարի համար եւ պնդել, որ Դանիելյանը վարորդ է եղել, ոչ թե ուղեւոր:

Մկրտիչ Դանիելյանի խոսքերով` «Հայաստանում ոչ ոք ապահովագրված չի, կարաս դուրս գաս տնից, ուղեւոր լինես, ինչ որ տեղ գնաս, մեկ էլ բռնեն դատեն քեզ: Դատախազը որոշել է, որ ես եմ եղել ղեկին, ոչ մի ապացույց չունի, միայն իր ներքին համոզմունքն է, 14 փորձագետ ստորագրել են փորձագիտական եզրակացության տակ, որ ես կապ չունեմ, բայց դատախազը` Մարտիրոսյան Հակոբը իրական հանցագործին, վարորդին, որ մեղավոր էր վթարի համար, իր թեւի տակ վերցրեց`իր անձնական շահագրգռվածությունից` մեղադրանքն իմ վրա շուռ տալով: Վարորդին արդարացրել են ու երկրից փախցրել»:

Մկրտիչ Դանիելյանի հարազատները փորձեցին մտնել կառավարության շենք, բայց ոստիկանները կանխեցին, նրանք ցուցարարներին համոզում էին աստիճաններից ներքեւ իջնել, կառավարության աշխատակազմի աշխատակիցներից մեկը կընդունի եւ կլսի իրենց:

«Մենք արդարություն ենք ուզում մեր ախպոր համար: Իմ ախպոր գլխին սարքում են, իրանք իմ ախպորը մեղադրում են, էս դատախազությունը ծախված է, իմ ախպերն ուրիշի փոխարեն գնում ա դատվի: Փողի, կաշառքի երկիր է, օրենք չկա»,-բավականին նյարդայնացած ու վրդովված դժգոհեցին Մկրտիչ Դանիելյանի հարազատները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031