«Հիմա էս Տիգրան Սարգսյանից ո՞նց պրծնենք, տնտեսության մաման լացացնում է՝ ժպիտը դեմքին ման է գալիս, կիթառը ձեռը նվագում է: Փոխանակ կուզեկուզ ման գա, որովհետեւ ինչին կպել է, մաման լացացրել է, կիթառով երգում է»,- այսօր «Հայելի» ակումբում վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Նա մի անեկդոտ պատմեց, որ հայրը որդու օրագիրն է նայում, տեսնում է բոլոր առարկաներից «2» է ստացել ու հանկարծ՝ երգեցողությունը «5»: Հայրը ծեծում է որդուն՝ ասելով՝ «Դու էսքանից հետո երգո՞ւմ ես»:
Լեռնիկ Ալեքսանյանը կանգնեց Տիգրան Սարգսյանի «թասիբին»՝ ասելով, որ նա գրագետ մարդ է, ի՞նչ վատ է, որ կիթառ է նվագում:
Գուրգեն Եղիազարյանին դուր չէր եկել վարչապետի երգելը. «Անտաղանդների մրցույթ կա, ինչ չափի տնտեսագետ է, այդ չափի էլ երգ է ասում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դու էսքանից հետո երգու՞մ ես,
Այ վարչապետ՝ աներես,
Օֆշորային դու գիտակ,
Ոսկու ֆոնդի՝ ավազակ:
Ունենք նաև նախագահ,
Որ պաշտոն չէ, այլ մի գահ,
Նա պարոն չէ, այլ՝ արա,
Միշտ պարում է ուզունդարա:
Ձեր տեսակը՝ ոչ լինի,
Ոչ քացախ եք, ոչ գինի,
Ոչ մսից եք, ոչ էլ ձուկ,
Կամ առնետ եք, կամ էլ՝ մուկ:
Մեր շոումեն վարչապետը շատ ճիշտ է ընտրել երգը, համապատասխան իր գործունեության,՝
,,Բարով եկար սիրուն կռունկ, ինչ լուր բերիր հայրենիքեն,,: Նա լավ գիտի, որ համատարած
արտագաղթողները շուտով խիստ կարիք են զգալու այդ երգին, ուստի հիշեցնում է, որ ավելորդ
նեղություն չքաշեն: