Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ իշխանափոխության մասին. «Էդ ո՞ւմ եք բերելու, ի՞նչ հրեշտակներ են լինելու»

Օգոստոս 15,2013 13:59

«Առաջ Հայաստանը սրընթաց հետ գնաց, ապահով Հայաստանից մարդիկ ճամպրուկներով փախչում են, չեն կարողանում կանգնեցնել, պարզ է, որ պետք է նոր ուժ ստեղծեն, որ մասնակցեն ընտրություններին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց նախկին ՀԱԿ անդամ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նա առաջարկեց ընդդիմադիրներին, որ ստորագրեն մի պայմանագիր, որ իշխանափոխությունից հետո չեն գա պաշտոնների, միայն թե երկիրը փրկեն. «Ես էլ պաշտոն չեմ ուզում: Ես էլ իշխանափոխությունից հետո դա առաջարկում եմ, պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ, միայն այս տզրուկներից ազատվենք»:

Նա հարցին, թե հիմա դուք որ ճամբարում եք՝ պատասխանեց. «Միմիայն այն ճամբարում, որը դեմ է Սերժ Սարգսյանին»:

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ հեղափոխություն, նման  ծայրահեղ բաները չի ընդունում. «Էդ ո՞ւմ եք բերելու, ի՞նչ է, հրեշտակնե՞ր են լինելու: Այսօր մեր երիտասարդները ցույց են անում, գտնում է, որ ինքը ուժ է: Սա այսօրվա իշխանությունների առաջընթացը չի՞: Ի՞նչ եք ուզում: Ասեք տեսնենք ովքե՞ր պիտի գան»:

Գուրգեն Եղիազարյանը չհամաձայնեց. «Այ մարդ, երեխեքին արդեն հոգնեցրել եք, ստիպված դուրս են եկել փողոց: Էդ դեպքում ինչի՞ եք տրանսվիստիտ, բան-ման ուղարկում էդ երեխեքի մոտ: Մենք հրեշտակներին կբերենք Սուրբ Սարգիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Բայց Հայաստանի ժողովուրդը երբ է հրեշտակներ ուզել, մենք սովորական մարդիկ ենք ուզում, ոչ թե սատանաներ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031