Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետրո. Սա է իրականությունը. Նախագահ Տեր-Պետրոսյանի 4 տարին

Օգոստոս 15,2013 13:57

Չորս տարի առաջ ընտրվեց անկախ Հայաստանի առաջին նախագահը։ Լեւոն ՏԵր-ՊԵտրոսյանի գործունեությունը չունի փառաբանելու, ոչ էլ նույնիսկ քարոզչական ապահովում կազմակերպելու կարիքը։ Նրա թիվ մեկ քաղաքական գործիչ լինելը այս չորս տարվա ընթացքում ապացուցվել է ամեն օր եւ ամեն ժամ։ Եթե ոմանք կարծում են, որ շարքային քաղաքացին դա չի հասկանում, ապա չարաչար սխալվում են։ Եթե մարդկանց մի խումբ էլ պնդում է, թե ժողովուրդը ատելությամբ է լցված իր նախագահի հանդեպ, նրանք պարզապես ստում են՝ քարոզչական նպատակներ հետապնդելով։ Ի տարբերություն քարոզիչների, սովորական մարդիկ շատ լավ գիտեն (եթե նույնիսկ չեն ձեւակերպում) մեր երկրի իրական վիճակը եւ նրա ղեկավարի դերը։

Հայաստանը դեմոկրատական երկիր չէ։ Ինչպես եւ նախկին միության բոլոր երկրները, մեր պետությունը ավտորիտար է։ Այլ ռեժիմ անցումային փուլում հնարավոր չէ ստեղծել։ Նրանք, ովքեր պահանջում են անհապաղ անցնել արեւմտյան տիպի

ժողովրդավարությանը, թող որպես սկզբնական փուլ վերանայեն սեփական վարքը, օրինակ, որոշեն, թե որքանով է համապատասխանում իրենց կողմից հայտարարվող իդեալներին երկրի ղեկավարի խրտվիլակի հրկիզումը եւ կրակի շուրջը աֆրիկյան մարդակեր ցեղերի պարերի կազմակերպումը։

Այո, մենք ավտորիտար երկիր ենք։ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք այդ ավտորիտարիզմը «լուսավորչական», հնարավորին չափով լիբերալ բնույթ է կրում: Օրինակ, գործում են որոշ ընդդիմադիր կուսակցություններ, լույս են տեսնում որոշ ոչ պաշտոնական թերթեր։ Առանց ՏԵր-Պետրոսյանի, այդ նույն ավտորիտարիզմը կլինի, մութ, վայրենի, անհանդուրժողական: Հիմքեր կան ենթադրելու, որ այդ դեպքում բոլորս պարտադրված կլինենք համախմբվելու «ազգային գաղափարախոսության» (կամ որեւէ այլ, «միակ ճիշտ» գաղափարախոսության) շուրջը:

Քանի որ մենք նման բաների շուրջ համախմբվելու 70 տարվա փորձ ունենք, գիտենք նաեւ, թե ինչի է դա սովորաբար հանգեցնում:

Դարերի ընթացքում Հայաստանի ղեկավարների առաջ կանգնած էր արտաքին
ուժերի միջեւ հավասարակշռություն գտնելու խնդիրը։ Այն իրականացնելու համար անհրաժեշտ է բացառիկ հոգեկան հանգստություն եւ սառնասրտություն։ Դրանով իսկ Լեւոն Տեր֊Պետրոսյանը շահեկանորեն տարբերվում է «Ղարաբաղ» կոմիտեի մնացած առաջատար անդամներից, որոնց իմպուլսիվ-դեպրեսիվ բնավորությունը անհարիր է մեր վիճակում գտնվող երկրի ղեկավարին։

Մեր նախագահը իսկապես հավասարակշռված մարդ է։ Եվ այդ արժանիքը փոխհատուցում է նրա հետեւյալ բացասական կողմը. նա բծախնդիր է քաղաքական շրջապատ ընտրելու հարցում, հավանաբար, համարելով դա երկրորդական խնդիր։ Այդ պատճառով է, որ չորս տարի շարունակ նրա կողքին եռում են պալատական կրքերը, որոնք երբեմն դուրս են գալիս լայն հասարակական ասպարեզ՝ դրան նպաստում է ներկա եւ նախկին որոշ ՀՀՇ-ականների գավառական-պարանոիդալ հոգեխառնվածքը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաճախ հանդես է գալիս որպես հավասարակշռող ուժ, որպես մեր երկրի կայունության միակ երաշխավոր։
Իր իսկ խոսքերով ասած, սա է իրականությունը։ Լավ է, որ մինչեւ 20-րդ դարի վերջը մենք այլ նախագահ չենք ունենալու։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
17.10.1995թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. goroskop75 says:

    Հարգելի խմբագիր,

    1. եթե 1995-ին գրում էիք, որ “Լավ է, որ մինչեւ 20-րդ դարի վերջը մենք այլ նախագահ չենք ունենալու”, դուք վստահ էիք, որ հաջորդ տարի Տեր-Պետրոսյանը պարտադիր վերընտրվելու է արդար ձևով, թե այնպես, ինչպես նույն տարվա ամռանը անցել էին խորհրդարանական ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն ???:

    2. հիմա էլ եք կարծում, որ 1995-ին շարքային քաղաքացիները սիրում էին նախագահին ???: Նկատի ունեմ ժողովրդի մեծամասնությանն, ինչն անվիճարկելի էր 1991-ին:

    • Ettentcchi says:

      Պարոն Աբրահամյանը չի էլ սխալվել,իրականում ՀՀ միակ ընտրված նախագահը մնում է Լևոն Տեր-Պետրեսյանը: Իսկ դու եթե այն ինչ կատարվում է ընտրությունների ժամանակ հիմա քեզ թույլ է տալիս հիշել 1996թ-ի խախտումները, ի միջիայլոց որից հետո Լևոն Տեր-Պետրեսյանը հրաժարական տվեց, ուրեմն դու անկեղծ չես մեղմ ասաց: Բա եսքան տարի ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը գլխի չեն ընկնում որ չեն ընտրվել ու հրաժարական տան: Համեմատելու եզրեր նույնիսկ չկան: ՈՒզուրպացրել են Հայաստանում իշխանությունը և անխննա թալանում են: Աստված տա վերջը բարի լինի:

      • goroskop75 says:

        Ես, մեղմ ասած, անկեղծ եմ և կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանն ընտրվել էր 1991-ին, բայց ոչ 1996-ին: Նաև կարծում եմ, որ հաջորդ երկուսը ոչ մի անգամ չեն ընտրվել: Առաջին նախագահի հանդեպ Ձեր համակրանքը, երկրորդի ու երրորդի հանդեպ Ձեր հակակրանքը, ինչպես նաև՝ թե ինչու նրանք հրաժարական չեն տվել՝ կապ չունի խմբագրին ուղղված իմ հարցերի հետ:

        • Hakob says:

          իսկ դա անհրաժեշտ է՞ լևոնապաշտի աղոթքի համար :
          եհովականն էլ առիթ անառիթ իրա էշն ա քշում : լևոնապաշտենրը ավելի ագրեսիվ են էշին քշելու գործում, քանի որ նոր կրոն ա, պետք ա ինքնահաստատվել…

        • Արմեն says:

          Այո ընտրվել է Լևոնը 1991-ին, ինչպես նաև ընտրվել է Ս. Սարգսյանը այս տարի; ՈՒրիշ բան, որ մենք չենք ուզել կամ չենք ուզում; Ես վստահ եմ իմ գրածում:

        • Ettentcchi says:

          Դե հարցեր կան, որից երևում է որ դուք պատասխանը գիտեք, այնպես ինչպես դուք էք մեկնաբանում:

  2. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Իսկապես, ոչինչ չի փոխվել: Նույն վայրագ ու անշնորհակալ ազգաբնակչությունը իր իմաստուն, հավասարակշռված և հեռատես ղեկավարներով. Տեր Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան։ Սա է իրականությունը։

  3. Maxim says:

    Ինչ խոսք, Լևոն Տեր-Պետրոսյանը շատ սխալներ է արել, և չէր էլ կարող չանել,՝ շրջապատված
    բանդիտներով, բայց նա հանցագործություններ չի արել, հոկտեմբերի 27, և մարտի 1 չի կազմակերպել և սեփական՝ անմեղ ժողովրդին չի գնդակահարել: Բյուջեի 70%-ը չի թալանել, չի թալանել նույնիսկ 0,007%-ը, թե չէ հիմա, այս երկու ավազակների մեղքերն էլ իր վրա կբարդեին:
    Եվ վերջապես, նրա՝ Լևոնի հետ հնարավոր է եղել մարդկային լեզվով խոսել, առանց զգուշանալու,
    որ կարող է կծել, ճանկռել, կրակել, էլ չեմ ասում ՝ստել, քծնել, շողոքորթել, ստորանալ ու ստորացնել:

    • Արմեն says:

      Նպատակ չունենալով կրիմինալի փաստեր փաթաթել Լևոնի վրա, պարզապես հւշեցում թե քանի մարդ` Ղանդիլյան, Յուզբաշյան …………… սպանվեցին ու ոչ մի հետք:
      Մեղրը ասում են օգնում է հիշողությանը

      • Ettentcchi says:

        Իսկ չեք մտածում որ ոչ մի հետք հենց այս գործերի նման, հետևաբար կարող է հեղինակները նուն են եղել:
        Մեղրը օգնում է հիշողությանը, տրամաբանությանը ոչ:

  4. Hakob says:

    պալատական “եղիշեական” ձոներգություն: 🙂

    ու ի՞նչ եք “զոնդում” Ձեր այս ռետրո հրաշափառ մեկնությամբ…

    եթե իսկապես կարիք ունեք ինչ որ բան իմանալու ժողովրդի կարծիքից, փորձեք որոշ ժամանակ աշխատել որպես տաքսու վարորդ, ու խոսացրեք “պասաժշիռին”:

    հասարակական կյանքին վերաբերվող հարեցորում Ձեզ երբևէ մի երևակայեք ավելի “խելքը գլխի” մարդ, քան մնացածն են նույն հասարակությունից: Իհարկե ոճը նույնն է, ինչ Լևոնինը, ով զզվում էր իր ժողովրդից, ու եթե իր այցերի ժամանակ լինում էր որ գյուղացիներից ինչ որ մեկը իրան ձեռքն էր տալիս. հետո երևի ձեռքերը կապիտալ լվանում էր… ես երևրէ այդպիսի գոռող ու իրա ժողովրդից զզվող ղեկավար երբևէ չեմ տեսել:
    ու նախագահ լինելուց հետո, ժողոցրդից էլ զզվանքից բացի ուրիշ բան ինքը չի ստացել: դա լրիվ տրամաբանական է:

    • Ettentcchi says:

      Լրոն Տեր-Պետրոսյանը իրոք զզվող էր: Բայց նա զզվում էր անգրագետներից, գռուզչիկներց, օֆշորագետներից, երկիրը ավերողներից ու դատարկողներից և հատկապես գարշապար լիզողներից:

  5. Hakob says:

    պարոնայք լիբերալ խոսքիազատականներ: ե՞րբ էք վերջացնելու իմ “խոսքի” “ազատականցումը ”
    🙂 🙂 :0

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031