Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Ռուսաստանը 2-րդ դեղին քարտը ցույց տվեց Երեւանին»

Օգոստոս 15,2013 13:47

«Հայաստանի պես փոքրիկ պետությունը չի կարող խոսել աշխարհի հետ «կամ-կամ», «եւ-եւ-ով»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նա վստահեցրեց, որ եթե արդար ընտրությամբ ընտրված նախագահ լիներ, ցանկացածի հետ կարող էր խոսել եւ «կամ-կամ»-ով, «եւ-եւ»-ով:

Ըստ նրա, Վլադիմիր Պուտինը Ադրբեջան գնաց խայտառակ ժամանակահատվածում. «Առաջիկայում, եթե նույնիսկ Պուտինի պես կամային հատկություններով օժտված նախագահը որոշի սեղմ ժամկետներում Գաբալան ստանա ՌԴ-ի տարածքում, դա առնվազն 5-6 տարվա խնդիր է: Իսկ Հայաստանն ունեցավ խայտառակ սպորտային դիվանագիտություն, որտեղ թուրքերին ասում ենք՝ պիտի պարզենք՝ եղեռնը եղե՞լ է, թե՞ չէ»:

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ռուսական քաղաքականության տեսանկյունից բնական է, որ ՌԴ-ի նախագահը պիտի լիներ Բաքվում եւ այն, ինչ պայմանավորվեցին, բավականին զուսպ էր եւ արտահայտություններում եւ հիմնականում տնտեսական պայմանավորվածություններում. «Ես արտառոց ոչ մի բան չեմ տեսնում: Դա ռուսական նույն քաղաքականությունն է՝ Հարավային Կովկասում: Ադրբեջանի քաղաքականությունը ՌԴ-ի հետ բավականին նուրբ է, նրբանկատ եւ դա է պատճառը, որ Պուտինը շատ կոշտ դիրքորոշում չընդունեց»:

Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ սկզբից մի հատ դեղին քարտ մեզ ցույց տվեցին՝ հարձակողական բնույթի զինտեխնիկան վաճառվեց Բաքվին. «Դա առաջին դեղին քարտն էր: Երկրորդ դեղին քարտը չերեւաց: Մենք ամեն ամիս լսում ենք՝ Պուտինն այս ամիս գալու է, բայց չեկավ: Գնաց Բաքու: Երբ նման խոշոր երկրի նախագահը դուրս է գնում, աշխատում է առիթն օգտագործի: Եթե այցելում է Բաքու, ապա անպայման պետք է այցելեր Երեւան, եթե Երեւան է այցելում, ապա անպայման կայցելի նաեւ Բաքու: Այդպես չեղավ: Բայց մենք էլի բարեկամներ կմնանք: Ոչ ռուսներն են ասում՝ մենակ իմ հետ պետք է բարեկամություն անես, ոչ Արեւմուտքն է ասում»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031