Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզիկներին ստորացնելու եւ ծեծելու պատճառով հեռացվել է Ճապոնիայի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը

Օգոստոս 15,2013 13:33

Ճապոնիայի ձյուդոյի ֆեդերացիան որոշել է հեռացնել նախագահ Հարուկի Ումեմուրային եւ վարչության 22 անդամների:

Պատճառը իրենց սաների հետ մարզիչների ստորացուցիչ վերաբերմունքի եւ ծեծի հետ կապված շարունակվող սկանդալներն են: Անցած տարվա վերջին 15 կին ձյուդոիստներ, ներառյալ ազգային հավաքականի անդամները, նամակով բողոքել են ԱՕԿ` նշելով, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի նախապատրաստության ժամանակ մարզումային ճամբարում մարզիչներն իրենց պարբերաբար ստորացրել են ու ծեծել: Ֆեդերացիան համարելով, որ նախագահն ու վարչության անդամները դրան տեղյակ լինելով ոչ մի գործողություն չեն կատարել, հեռացրել է նրանց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031