Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկների հանդիպումը «ռազբորկայով» է ավարտվել

Օգոստոս 15,2013 12:43

Այսօր երեկոյան Ազատության հրապարակում նախատեսված ազատամարտիկների հանրահավաքին մի խումբ ազատամարտիկներ չեն մասնակցի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ազատամարտիկները երկու թեւի են բաժանվել` իրենց պայքարի պահանջների հարցում տարաձայնություններ ունենալու պատճառով: Սոցիալ-իրավական խնդիրների լուծման համար պայքարող ազատամարտիկների թեւը այսօրվա հանրահավաքը բոյկոտել է:

Փոխգնդապետ, ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը Aravot.am-ին պատմեց, որ երկուշաբթի օրը երկու թեւերի ազատամարտիկների հանդիպում է տեղի ունեցել. «Մենք դրեցինք մեր խնդիրները` մենք որեւէ փոփոխություն մեր կուրսի մեջ չենք անելու, մերը ազատամարտիկի սոցիալ-իրավական վիճակի բարելավումն է, եւ այս ուղղությամբ բավականին աշխատանքներ են կատարվել եւ կկատարվեն:

Հանդիպման մասնակիցների մեծ մասը նոր մարդիկ էին, որոնց մինչեւ այդ չէինք էլ տեսել, իրենք իրենց լիդերի տեղ էին դրել, հարցեր էին առաջ քաշում, մեր պահանջների նկատմամբ անհամաձայնություն հայտնում` պնդելով, որ համաժողովրդական շարժում են անելու: Դեռ մեզ էլ մեղադրեցին, որ միայն եսասիրական նկատառումներով ենք առաջնորդվում:

Հետո առաջարկեցին, որ կարող են մեզ իրենց խմբի մեջ ներգրավել, որպես առանձին ճյուղ, որը կզբաղվի միայն ազատամարտիկների սոցիալ-իրավական հարցերով, մենք հրաժարվեցինք: Եկանք այն եզրահանգման, որ իրենց հետ ոչ մի ընդհանուր բան չունենք, մենք մեր ուղիով ենք գնալու, մեր պահանջը մնում է մեր սոցիալ-իրավական վիճակի բարելավումը, իրենք էլ իրենց ուղիով կգնան»:

Պարոն Մկրտչյանի պատմելով, ազատամարտիկների հանդիպումը թաղային հեղինակությունների խոսակցության է վերածվել. «Խոսակցությունն այդ հունով գնաց, կարելի է ասել ավելի շատ ռազբորկա էր` ով է ճիշտ, ով է սխալ: Վերջում էլ ընդհանուր հայտարարի չեկանք ու չէինք էլ կարող գալ: Մեզանից այսօրվա իրենց հանրահավաքին ոչ ոք չի մասնակցի, իսկ եթե գնան էլ ուղղակի դիտորդի կարգավիճակով»:

Նա նաեւ հավելեց, որ իրենց թեւի ազատամարտիկները առաջիկայում կշարունակեն մարզային այցելությունները, կքննարկեն պայքարի իրենց ձեւերն ու պահանջները: Հավաքներ ու նստացույցեր կանցկացնեն մարզերում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Իսկ վաղը կամ մյուս օրը ինչ է լինելու? Ձեր մեջ ել պառակտություն պիտի ընկնի, միգուցե այն պատճառով, որ ձեզնից որոշ մարդիկ պիտի պայքարեն միայն թոշակի համար, մի մասը պիտի պայքարի միայն անվճար բուժօգնության համար, մի մասն ել զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման համար? Փոխանակ միավորվելով մեր ժողովրդին օրինակ ծառայեք, ձեր ետևից տանեք? Էխ դուք…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031