Օգոստոսի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Ադրբեջանական սահման ճանապարհի 141-րդ կմ-ին «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով` վարորդը 1975 թ. ծնված Արտակ Գևորգյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն