Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ դպրոցները վերանալո՞ւ են

Օգոստոս 15,2013 12:03

Ավագ դպրոցների ստեղծման ռազմավարական ծրագրի շրջանակներում ՀՀ-ում 2009-2010 ուսումնական տարվանից սկսվեց եռամյա ավագ դպրոցների ներդրման ծրագրի իրականացումը: Այս տարվա դրությամբ ՀՀ-ում գործում են 107 ավագ դպրոցներ:

Ծրագիրը ներդրման իսկ օրվանից բազում տարակարծությունների տեղիք տվեց, այն մեղմ ասած բարյացակամորեն չընդունվեց ոչ կրթամանկավարժական, ոչ էլ  ծնողների և աշակերտների շրջանակներում: Ավագ դպրոցների նկատմամբ թերահավատությունը շատ դեպքերում շարունակվում է պահպանվել, թեև հանրապետությունում կան արդեն կայացած ավագ դպրոցներ:

Վերջին շրջանում ընդդեմ ավագ դպրոցների համակարգի նոր ալիք է բարձրացել: Տարբեր շրջանակներում, այդ թվում նաև մանակավարժների շրջանում, ծայր են առել խոսակցություններ, թե ավագ դպրոցների համակարգը շուտով վերանալու է: Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է այն, որ «վերևներում այդ ծրագրի իրականացման համար վերցված վարկը կերել են», հիմա դրանք մարելու հետ կապված խնդիրներ կան, այդ պատճառով էլ ծրագիրը տապալվում է:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը և մանրամասնեց. «Այդ խոսակցությունները ասեկոսեների մակարդակում են: Ավագ դպրոցների համակարգի վերանայման որևէ խնդիր չունենք: Այն դժվարությամբ ստեղծված, դժվարությամբ աշխատող համակարգ է: Ճիշտ է, 107 ավագ դպրոցների մի մասը կայացել են՝ որպես ավագ դպրոցներ, մյուս մասը՝ ոչ, բայց ասել, որ համակարգը վատն է,սխալ է»:

Վարկերի մարման հետ կապված լուրերին ի պատասխան Արմեն Աշոտյանը փոխանցեց հետևյալը. «Նման բան չկա: Մենք ծրագիրը ստեղծել ենք վարկային ծրագրի շրջանակներում: Դեռ առաջին քայլերը ավագ դպրոցների ներդրման արվել են Սերգո Երիցյանի օրոք, հետո փոխանցվել Լևոն Մկրտչյանին, հետո՝ Սպարտակ Սեյրանյանին և հետո միայն ինձ: Համակարգը դժվարությամբ ստեղծված համակարգ է, դժվարությամբ է աշխատում, բայց և այն ստեղծվել է մեր ցանկությամբ»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Իհարկե ավագ դպրոցների վերացման համար ՀՀ ԿԳ նախարարությունը ամեն ինչ անում է, ջանք չի խնայում իր վարած կադրային քաղաքականությամբ, տնօրենների ուսուցիչների թափուր տեղերի անցկացվող մրցույթները կազմակերպելով, որը ծաղր ու ծանակ է, ոչ թե ընտրություններ: Բայց որ ավագ դպրեցը դա հայտնի ամենալավ տարբերակն է, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել: Եթե ասում եք որ մի քանի ավագ դպրոցներ այնուամենայնիվ կայացել են, դրա հետ համաձայն չեմ, և իմ նման դրա հետ նաև համաձայն չե ՀՀ ԿԳ փոխնախարար Մկրտչյանը, որը ամեն հանդիպումների ժամանակ տարակուսած ձեռքերը թափ է տալիս ու ասում որ ավագ դպրոցները չեն կայանում ինչ անենք. ասեմ ինչ արեք, հայտարարեք որ սնանկ եք ու դու ու քո նախարարը ինքնասպան եղեք պատիվներտ փրկելու համար: Հիմա կասեք ինձնից ու իմ նախարարից շատ փող ունեցող քիչ մարդիկ կգտնվեն մեր հանրապետությունում, ոնց ասենք որ սնանկ ենք: Իմ ասած սնանկությունը վերաբերվում է ուղեղի սնանկությանը, Կրթության և Գիտության նախարարությունում ինքնասպան են լինում ուղեղի սնանկության պատճառով, ոչ թե փողի: ի միջայլոց ուզում եմ որ ինձ սխալ չհասկանաք, ուղեղի սնանկությունը կապ չունի խելոքության հետ, ես համոզված եմ որ մեր ԿԳ նախարարը և փոխնախարարը շատ խելոք մարդիկ են: Իսկ սրիկաները առավել վտանգավոր են, երբ նրանք խելոք են:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031