Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամ են ստեղծում՝ վճարունակների հաշվին սոցիալապես անապահովների կրթությունը կազմակերպելու համար

Օգոստոս 15,2013 11:43

Հատված Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի հարցազրույցից:

– Պարոն Աթոյան, ուսման վարձավճարների դեմ պայքարն օրեցօր ավելի թափ է հավաքում, մոտենում է սեպտեմբերը, կմիանան նաեւ մյուս ուսանողները, ի՞նչ հետեւություն եք անելու ակտիվիստների պայքարից, հնարավո՞ր է վերանայվի որոշումը։

– Առաջին կուրսը դեռ ուսանող չի, երկրորդն էլ՝ նրանք չեն բողոքում… Ես կարծում եմ, որ քաղաքացիական շարժումը պետք է ուսումնասիրի՝ ինչ պատճառով է բարձրացել վարձը, հետո նոր բողոքն արտահայտեն, եթե իմ ծրագիրը նայեք՝ ինչի համար եմ ես բարձրացնում, կարծում եմ, պետք է խրախուսեին, ոչ թե բողոքեին։ Դուք տեղյա՞կ եք վարձերի բարձրացման արդյունքում եկած գումարների ծախսերի նպատակից։

– Իսկ ի՞նչ նպատակով են ծախսվում։

– Օրինակ, ավելացած գումարն ինչ նպատակի պետք է ծախսել, որ արդյունավետ .լինի այս պահին։ Դրա համար ես առաջարկում եմ, որ ծանոթանան իմ ծրագրի հետ, որի մասին ես հեռուստացույցով էլ եմ ասել, որ դա շահույթի նպատակով չէ, ոչ էլ պարզապես ծախսելու։ Ես ասել եմ՝ իմ բարձրացրած ուսման վարձերն ամբողջը գնալու են սոցիալական խնդիրների լուծմանը, սրանից սոցիալապես անապահովն ավելի շահելու է, քան ցածր ուսման վարձի դեպքում։ Ես կարծում եմ, որ դրանից օգտվելու է նաեւ առաջին կուրսի ուսանողը։ Կարծում եմ, որ բոլորին ընդունելի կլինի, քան վարձը չբւսրձրացնելը։

– Այսինքն, վճարունակ խավից հավաքելու եք, որ ապահովեք անվճարունա՞կ խավի կրթությունը։

– Մոտավորապես ֆոնդի պես։ Աշխարհի բուհերի պես, որ հիմնականում ֆոնդեր են, որտեղ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը 50 հազարից դառնա 5 հազար, տասը կամ անվճար:

– Այսինքն, այդ ֆոնդերը ձեւավորում եք մյուս ուսանողների, նրանց ծնողների՞ հաշվին։

– Եթե ուսումնասիրեք, սոցիալապես անապահովի համար նախկին ուսման վարձն էլ էր բարձր, հիմիկվանն էլ, իսկ սոցիալապես ապահովի համար հիմիկվանն էլ բարձր չի, նախկինն էլ բարձր չի։ Եթե խորը ուսումնասիրեք, կտեսնեք, որ բարձրացված գումարը սոցիալապես ապահովի համար խնդիր չէ, օրինակ, եթե ուսումն օրական 1000 դրամ է, սոցիալապես ապահովի համար խնդիր չէ, իսկ սոցիալապես անապահովի համար 1000 լինի թե 1200՝ ըստ էության նույն բանն է։ Սակայն ընդհանուր խնդիրներ կան, որ սոցիալապես անապահովի ու ապահովի համար է արվելու։ Օրինակ, որ ուսանողները բուհի հաշվին Դիլիջանում հանգստանալու հնարավորություն ունեն։ Այնպես որ, այդ գումարները չի կարող գնալ ինչ-որ անհայտ ուղղություններով։ Ես այս պահին դասախոսների աշխատավարձի վրա լրացուցիչ գումար չեմ ծախսելու, ամբողջը գնալու է ուսանողների խնդիրների լուծմանը։ Հիմա եթե ուսանողները կգան, ես բոլորի հետ հանդիպում եմ ունենալու, եւ իրավիճակը ցույց կտա, թե ինչպես են ընդունում, եթե ընդունեցին, որ դա ճիշտ ծրագիր է, որին հեռուստացույցով էլ են ծանոթացել, կյանքը ցույց կտա, իրենք են շահառուն։ Եթե իրենց ձեռնտու չլինի, հետո որոշում կկայացնենք, բայց էն քայլը, որ արվում է, ասենք, մի օր պետք է արվի։ Ինչ վերաբերում է կրթության որակի բարձրացմանը, դա մի օրում չի լինի, որ վերցնես ու բարձրացնես, բայց դրա համար պետք են տեխնոլոգիաներ եւ այլն։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031