Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարը՝ Վերահսկիչ պալատի ստուգումների մասին

Օգոստոս 15,2013 11:06

Հատված ՀՀ քաղաքաշինության նախարար, ՕԵԿ անդամ Սամվել Թադեւոսյանի հարցազրույցից:

– Պարոն Թադեւոսյան, Ձեր՝ քաղաքաշինության նախարար նշանակվելուց հետո այդ գերատեսչությունը հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում, քանի որ Վերահսկիչ պալատն իր 2012 թվականի հաշվետվությունում նշեց, որ նախարարությունն անորակ աշխատանքներ է կատարել, գների արհեստական թանկացումներ է իրականացրել եւ այլն։ Ինչպե՞ս եք բացատրում այս ամենը։ Դա տեղի է ունեցել Ձեր ղեկավարման շրջանո՞ւմ, թե՞ ուղղակի Ձեր «բախտը» չբերեց։

– Ես առիթ ունեցել եմ արձագանքելու ՎՊ հաշվետվությանը, այն դեպքում, երբ 2012 թվականին նույնիսկ քաղաքաշինության նախարարությունում ստուգում չի իրականացվել։ Չէի ուզենա հերթական անգամ կրկնվել, պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեմ։ Կուզենայի միայն ընդգծել, որ ՎՊ-ի հաշվետվությունը նորմալ աշխատանքային գործընթաց է։ Բնականաբար, բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում էլ այս 2 կառույցների տեսակետները պետք է սկզբունքայնորեն հակառակ կողմերում լինեն, այլապես միակարծության դեպքում առաջ են գալիս կոռուպցիոն դրսեւորումները։ Իսկ այս բուռն քննարկումները ես համարում եմ նորմալ աշխատանքային գործընթաց։

– Դուք նախկինում աշխատել եք ՎՊ– ում, զրուցե՞լ եք Ձեր նախկին գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե նրանք Ձեր գերատեսչությունում կատարած ստուգումների ընթացքում օբյեկտի՞վ են եղել։ Համեմատե՞լ եք Ձեր եւ նախկին նախարարի կատարած աշխատանքի արդյունքները, ի վերջո, ո՞ւմ ղեկավարման ժամանակ են թերացումները եղել։

– Ես որեւէ համեմատական չեմ անցկացրել դրա հետ կապված, ՎՊ-ում ես, այո՛, աշխատել եմ որպես վարչության պետ ու համակարգել եմ բյուջետային համակարգը։ Շինարարական ոլորտի հետ կապված ես որեւէ ստուգում չեմ իրականացրել, ուստի որեւէ համեմատական չեմ կարող անել։ Իսկ շինարարություն իրականացնում է յուրաքանչուր գերատեսչություն։

– Տեղեկություններ կան, որ քաղաքաշինության ոլորտում գործում էր «ատկատային» մեխանիզմը։ Ըստ որոշ խոսակցությունների, Դուք լուրջ քայլեր եք տանում այդ ամենը վերացնելու ուղղությամբ։ Այդպե՞ս է դա արդյոք։

– Ասեմ Ձեզ մեկ փաստ, որ 2012թ.-ին նախարարությանը հաջողվեց տնտեսել շուրջ 1 միլիարդ դրամ, որը կազմում է ամբողջ շինարարության ծավալի 15 տոկոսը։ Եվ հիմնականում դա եղավ նախահաշիվների, շինարարական աշխատանքների, պետական գնումների կազմակերպության գործընթացի նկատմամբ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման շնորհիվ։ Մրցույթները եղան ավելի բաց եւ թափանցիկ, այսինքն, այս ամենի շնորհիվ մեզ հաջողվեց նման արդյունք գրանցել։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031