Մշտապես իշխանություններին պաշտպանող, նրանց գործողություններն արդարացնող ընկերս, որ ինքն էլ իշխանության մաս է կազմում, անսպասելիորեն հակաիշխանական կեցվածք ընդունած՝ նախօրեին քննադատում էր իշխանություններին։ Պարզվեց՝ համբերության բաժակը լցրել են «կարմիր գծերը»։
Եվ ոչ թե այն, որ ապօրինի գումար են փորձում կորզել ավտովարորդներից, այլ որ փողոցներում կանգնող մի քանի հարյուր մարդու էլ են ուզում գործազուրկ դարձնել։ Հետեւությունը հետաքրքիր էր. «Ինչքա՜ն է երկիրն աղքատացել, ինչքա՜ն են պակասել փող աշխատելու միջոցները, որ նման ստոր ճանապարհով են փորձում մարդկանց գրպանները մտնել»։
Եվ, իսկապես, եթե արագաչափերին, կարմիր գծերին, գազի ու էլեկտրաէներգիայի, ուսվարձերի թանկացմանը նայենք այս տեսանկյունից, ամեն ինչ տեղն է ընկնում։
Ուտելու ենթակա վարկերը նվազել են, միջազգային դրամաշնորհները՝ պակասել, ծախելու-սեփականաշնորհելու բան չի մնացել, բիզնես ոլորտը, որից փող էին քամում, նեղացել-կենտրոնացել է մի քանի՝ հարկման ոչ ենթակա անձանց ձեռքին, ինչի՞ց փող աշխատեն։ Միակ բանը, որ չի նվազել, «ախորժակն» է՝ հարստանալու, կապիտալը բազմապատկելու, տասնապատկելու, հարյուրապատկելու մարմաջը։ Եվ գտել են ելքը շարքային քաղաքացու գրպանը մտնելու ճանապարհով։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում