Նորվեգիայում ընթացող ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկության առաջին շրջանի ավարտից հետո պատվավոր մրցանակի համար պայքարող 128 շախմատիստների թվաքանակը կիսով չափ կրճատվել է:
Երկրորդ փուլում 64 շախմատիստները կազմել են 32 զույգ: Առաջին պարտիայում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը դասական շախմատի 22-րդ քայլում արագ ոչ-ոքի արեց ռուսաստանցի գրոսմայստեր Իգոր Լիսիյի հետ: Այսօր գրոսմայստերները խաղատախտակի առջեւ հանդիպելու են երկրորդ անգամ: Լեւոն Արոնյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ