ՀՀԿ գործադիր մարմին նիստում այսօր անդրադարձ չի եղել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`Ադրբեջան կատարած այցին: Այսօր այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը կարծիք հայտնեց, որ այս այցից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր այն օգտագործել ներքաղաքական եւ նախընտրական նպատակներով, իսկ Պուտինի հայտարարությունը այս մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի քաղաքական մեթոդներով, սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ նկրտումներին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այ քեզ ուրախություն, դրա համար էլ իրոք արժեր 10 օրով արձակուրդ գնալ:
անդրադարձ չի եղել Պուտինի`Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ , քանի որ ավելի կարեոր հարցեր կար իրանց համար
անդրադարձ չի եղել Պուտինի`Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ , քանի որ ավելի կարեոր հարցեր կար իրանց համար
Մխիթարվեք, մխիթարվեք, հա էլ էտ են ասել, ե՞րբ եք լսել, որ ռուսները ասեն միայն ռազմական ճանապարհով կարելի ա լուծել, ռազմական ճանապարհը հայտարարությամբ չեն ասում, այլ միանգամից անում են, ու որն էլ մսարերի հետևում չի..
Սրանք հաստատ ուլ են․
Այդպես էլ պիտի ասեր, բա հո չեր ասելու ՛՛Հարձակվեք, ես էլ կողքից կօգնեմ՛՛: