2013թ. հունվարի 26-ին Գոշավանք այցելած, այնտեղ մոմ վառած Սերժ Սարգսյանին պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ Արծրուն Հովսեփյանը ներկայացրեց վանական համալիրի նորոգման խնդիրը: Հնամենի վանական համալիրին հարիր չեն ապակե գմբեթները, որոնք տեղադրվել են, որպեսզի անձրեւները համալիրի շինություններից ներս չլցվեն: Եկեղեցիների քարերը որոշ տեղերում թափվում են, պատերն ամրացման կարիք ունեն:
Գոշի գյուղապետ Գեւորգ Ամիրխանյանն ասաց, որ Գոշավանքը նորոգվելու է, դրա համար նախագիծ է կազմվում: Սակայն գյուղապետը չգիտի, թե ի՞նչ միջոցներով, որքա՞ն գումարով եւ ե՞րբ է նորոգվելու 12-13 -րդ դարերի կրոնական, կրթական, մշակութային նշանավոր կենտրոնը:
«Գոշավանք» վանական համալիրի գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին վերածվել է առեւտրի կենտրոնի. եկեղեցու ներսում տեղադրվում են վաճառասեղաններ, որոնց վրա վաճառվում են տարբեր գրքեր, ապարանջաններ, հուշանվերներ, պատից կախված են լինում պայուսակներ եւ այլ պարագաներ: Վաճառողուհին էլ Գոշավանքի քահանայի կինն է, փաստորեն Աստծո տաճարը դարձել է տոնավաճառ: Տարեկան Գոշավանքում մոմավաճառությունից, տարբեր առարկաների վաճառքի հասույթից ստացվում է շուրջ 25 միլիոն դրամ:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ https://dilijanline.wordpress.com/
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ