Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ ղ էր ՀՀ նախագահը

Օգոստոս 14,2013 21:45

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողներից մեկը դիմելով ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին նկատեց, որ այս օրերի ընթացքում ողջ ազգին մտահոգում էր, թե որտե՞ ղ էր ՀՀ նախագահը: Ի պատասխան պարոն Շարմազանովը քամահրական տոնով պատասխանեց. «Արձակուրդում»: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ վաղվանից ինքն էլ է մեկնում տասնօրյա արձակուրդի:
Պատասխանելով լրագրողների այլ հարցերին Էդուարդ Շարմազանովն ասաց, որ գործադիր մարմնի նիստի օրակարգում ոչ թանկացումներին, ոչ էլ ՎՊ-ի բացահայտած չարաշահումներին անդրադարձ չի եղել:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետարանում ստուգումներ էին սկսվել գյուղացիներին դիզվառելիքի բաշխումների չարաշահումների գործերով, եղան մի շարք բացահայտումներ, խոսվում է տարբեր պաշտոնանկությունների մասին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հայրենասեր says:

    Եթե հայ քաղաքական միտքը կառուցում են շարմազանովները գալուստ սահակյաները , աշոտյան-ճաշոտյանները, ուրեմն մեր երկրի վիճակը էս է լինելու: Ոչ ներսում կարող են հայերիս պահել, ոչ թե էնպիսի քաղաքան կուրս ունեն, որ Ռուսաստանում հայերս ապրեն, էնտեղից էլ սկսել են հայերին ետ վերադարձնել, էս ինչ է, միտումնավոր քաղաքականություն է սեփական ժողովրդին բոմժացնելու:Ինչ են ուզում էս ազգից, ոչ մեկին չէր հաջողվել էս կարգի մեր ժողովրդին սեփական հողում ստորացնել, նսեմացնել, բանի տեղ չդնել: Ամոթ, հազար ամոթ, երկիրը դատարկվում է,սրանք ապարանքներ են կառուցում Ծաղկաձորերում, էդքան ուտելուց չկշտացաք, ժողովրդի միսն էլ կերաք-պրծաք, հետո? ելքը չեմ գտնում, որ ասում ենք երկիրը երկիր չէ սխալ ենք ասում, քարն ու հողը ինչ կապ ունեն իշխանավորների հետ?

  2. Mika says:

    Գնալդ ըլնի, գալդ չլնի….Շ

  3. Արմեն says:

    Էլ ելք չունեն, ընկել են բռնե-բռնե ետեևից,ումեն ստուգում, ինչի են ,ստուգում, ինչ en ուզում ապացուցել, ակուլաներին թողած, ընկել են շպրոտերի ետևից, որովհետև դրանք էլ ռիսկ են արել կերել են , որ ապրեն, այնինչ պետք է չունեին, որովհետև շպրոտ էին ու ապրելու իրավունք չունեին:Խեղկատակություն, կես բուռ ազգ ենք մնացել, մնացածներիս էլ բռելով պետք է վերացնեն, բանտերում էլ տեղ չկա, մարդիկ հերթով են քնում, սրանք բանտերն են լցնում մարդկանցով:Մի ձեր կողքը նայեք, սաղ բռնելու ժողովուրդ են,մեր հաշվին հարստացած, կյանում գիտեին լեքսուս ինչ է, Ջիփ ինչ է, հիմի միջներից էնպես են դուրս գալիս, ոնց վոր պապական ունեցել են, հիմի էլ վայելում են:Չգիտեմ, ավելի լավ է, չգրեմ, որ գրում եմ երկար է ստացվում, ջղայնանում են, ասելիքս էլ իրար վրա ելնում, մի խոսքով՝Հայաստանը էսօրին հասցնողները՝ իմ մտքինն են:

  4. ՀՀ քաղաքացի says:

    Լավ բա էդպես էլ չիմանանք, որտեղ է ՀՀ նախագահը…. մեր նախագահն է, ազատ, արդար նախագահը, աշխարհի ամենալեգիտիմ նախագահը

  5. Արմեն says:

    Մի հատ կարդացեք ձեր գրածները, մի միտք, մի գաղափար, մի լավ առաջարկ չկա: Լրիվ բողոք ու դժգոհություն, պահանջ ու մեղավորների անհրաժեշտություն, դուք այս կերպ ապրելով ուր եք հասնելու;

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031