Իրանի թագավորական Քաջար ընտանիքի վերջին արքայազնի լուսանկարները, որոնք արել է իրանահայ լուսանկարիչ Յուսուֆ Խանը՝ կցուցադրվեն Իրանի լուսանկարչության թանգարանում: Հայտնում է «Թեհրան թայմս» թերթը:
Ցուցահանդեսում կներկայացվեն Մոհամմեդ-Հասան Միրզայի 36 լուսանկարները: Այն կտևի մինչև սեպտեմբերի 14-ը:
Քաջար դինաստիայի վերջին արքայազնը, Քաջար դինաստիայի վերջին միապետ՝ Ահմեդ Շահի եղբայրն էր, քանի որ Շահը զավակ չուներ, Մոհամմեդ-Հասանը թագադրվել էր արքայազն:
Այն բանից հետո, երբ 1925թ. Ռեզա Շահը, գահընկեց արեց Քաջար դինաստիային և ինքը շահ կարգվեց, Մոհամմեդ-Հասանն իր ընտանիքի հետ աքսորվեց Անգլիա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ