Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի արձակուրդ գնալու մասին. «Վստահ եմ, որ նա ինչ-որ կազինոներում հաճախորդ է»

Օգոստոս 14,2013 21:05

Այսօր Գյումրի այցելած Ժիրայր  Սեֆիլյանից լրագրողները  հետաքրքրվեցին, թե մի քիչ երկար չտևե՞ց Սերժ Սարգսյանի արձակուրդը, ինչ-որ պատճառ կա՞, մարտահրավերների՞ց  է խուսափում:

«Այո, նրան ֆեյսբուքում փնտրում էին»,- կատակեց Ժիրայր Սեֆիլյանը շարունակելով. «Շատերը այն կարծիքին են, որ նրա վիճակը խղճալի է արտաքին հարաբերությունների իմաստով, չգիտի ինչ անի, բայց  ես այդ կարծիքին չեմ, ես կարծում եմ, որ նա հանգիստ կարողանում է  մանեւրել առկա աշխարհաքաղաքական բոստաններում, և նա կտրված է իրականությունից, մեր երկրի իրականությունից: Վստահ եմ, որ նա էս օրերին ինչ-որ կազինոներում հաստատ հաճախորդ է, ես չեմ կասկածում: Այնպես չէ, որ նա չգիտի ինչ անի, գնացել են, կտրվել են, որ  որոշեն   ինչ անեն, այդպես չէ: Միաժամանակ ես վստահ եմ, որ սեպտեմբերին, հոկտեմբերին մենք շուտով ներիշխանական նոր փոփոխություններ կտեսնենք, այսպես ասած վերադասավորումներ, փոփոխություններ, նոր խաբկանքներ, ժողովրդին  մոլորել, դրա մեջ մտնում ընդհանրապես մտնում է կեղծ  ընտրություն հասկացողությունը, նորից ժողովրդին մոլորեցնելու: Նրանց մոտ ամեն ինչ հանգիստ է, անհանգիստը ռեգիոնն է, անհանգիստը ռեգիոնի հեռանկարն է, որին մենք այսպիսի պետական կազմակերպվածքով ի վիճակի չենք դիմակայելու, ուղղակի մենք կքելու ենք, այսինքն, եթե մեզ կարճ ժամանակում չի հաջողվի մեր պատկերացրած կառավարման համակարգը ստեղծել, մենք կորցնելու ենք մեր պետականությունը»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Վաղուց ծանոթ լինելով Ստեփանակերտում ս.ս.-ի հարևաններից մեկին, որը ինձ պատմեց, թե ինչով
    էր զբաղված մեր երկրի ,,Օստսպ Բենդերը՝ հեղափոխությունից առաջ,,: Նա զբաղված էր անաշայով:
    Այնպես որ, ես ավելի քան համոզված եմ՝ Ժիրայր Սեֆիլյանի կարծիքին: Դժբախտությունը նրանում
    է, որ բալորը, կամ գոնե շատերը գիտեն իրականությունը, բայց հազվադեպ մարդիք կարող են այն՝
    բարձրաձայնել: Ի՛նչ ողորմելի մորթապաշտություն է մտած մեր ժողովրդի մեջ, երբ կայացած տղամադը համարվում է նա, ով նստատեղի մեծությամբ գլուխներով, սև ջիպերը նստած, խրոխտ ու
    վստահ կեցվածքով ծառայում են՝ Չեռնամորին, առանց գետինը մտնելու, որ կործանում են երկիրը
    աջակցելով այս հրեշավոր ռեժիմի պարագլխին: Եթե իմ ազգը չունենար,՝ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ, ԱԼԵԳ
    ԵՆԻԳՈՄՇՅԱՆ, որոնց շատ շատերը չեն էլ ճանաչում, ապա գուցե ազգ էլ չկոչվենք: Պետք է արթնանալ և հասկանալ, որ կյանքը միայն լափելու մեջ չէ, պետք է նայել աշխարհում ինչ է տեղի
    ունենում, այլ ոչ թե՛ կազինոներում:
    Արժանապատվությունը, ամեն ինչից վեր դասող երիտասարդությունն է իմ երկրի ապագան, որոնց
    ես խորապես հավատում եմ:

  2. Arthur says:

    Ժիրայրի պես տղերքը մեր ազգի սերուցքն են:

  3. ՀՀ քաղաքացի says:

    Կիսում եմ Սեֆիլյանի վստահությունը

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031