Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր ՀՀ պետական հինգ բուհերը կունենան միջազգային հավատարմագրում

Օգոստոս 14,2013 20:59

Օրեր առաջ, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել էր Սեւանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին, տեղեկացրել էր, որ կառավարության առաջնային նպատակներից մեկն առաջիկա տարիների համար առնվազն հինգ հայկական բուհի միջազգային հավատարմագրումն է, ինչը բարձրորակ կրթության առաջին նախապայմանն է:

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ այդ ո՞ր հինգ պետական բուհերի մասին է խոսքը: Նախարարը պատասխանեց. «Ակնհայտ է այն, որ առաջնային է այն բուհերի միջազգային հավատարմագրումը, որոնք ամենամեծ քանակով արտասահմանցի ուսանողներ ունեն: Այդ բուհերն են ԵՊՀ-ն, ԲԺշկական համալսարանը: Այլ բուհեր էլ են սկսել հետաքրքրվել միջազգային հավատարմագրման գործընթացներով. օրինակ՝ ԵՃՇՊՀ-ն, ՀՊՃՀ-ն, Կոնսերվատորիան: Ագրարայինը եւս որոշ միջազգային ծրագրեր է իրականացնում: Մենք այդ ցուցանիշը՝ հինգ պետական բուհի միջազգային հավատարմագրումը արժանահավատ ենք համարում՝ հաշվի առնելով այն, որ երկուսը, որոնք համապատասխանում են չափանիշներին, ունենք»:

Մեր այն հարցին՝ միայն հինգ բուհի միջազգային հավատարմագրումն է խնդիր դրված, քանի որ մտավախություն կա, որ մյուսներն այսպես ասած սեւերես կանե՞ն պետությանը, պարոն Աշոտյանն այսպես արձագանքեց. «Մենք երբեք չենք ունեցել նման խնդիր դրված, հիմա քայլ-քայլ գնում ենք դրան: Դա հեշտ բան չէ, բարդ պրոցես է: Օբյեկտիվ ենք նայում հարցին. դրված է նվազագույն շեմը՝ հինգը, ուզում ենք հասնել ու հինգ տարվա ընթացքում միջազգային հավատարմագրմամբ հինգ բուհ ունենալ»:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031