Ամերիկահայ դերասան Սիդ Հայկը զրուցելով «Փիթչ» պարբերականի հետ` ասել է, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել:
«Կարծում եմ այն կլինի լայնածավալ արտադրություն, ու իրոք լավը կլինի, պատմությունը «Շինդլերի ցուցակից» վատը չէ», – ասել է Հայկը, – «Նյութը պատրաստ է: Պարզապես պետք է գրի առնել, ու ինչ-որ մեկն էլ պետք է, որ ոգևորի, որպեսզի գործը սկսվի: Ես այն մեծ սիրով կնկարահանեմ»:
1939թ. Ֆրեզնոյում ծնված Սիդ Հայկը (Սիդնեյ Էդդի Մովսեսյան) ԱՄՆ-ում հայտնի է սարսափ ֆիլմերում իր դերակատարումներով, մասնավորապես Ռոբ Զոմբիի «1000 դիակների տունը» ֆիլմում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ