Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Ավետիս. «Ո՞նց կարող է Սերժ Սարգսյանը գնա հանգստի, երբ Բաքվում Ռուսաստանի նախագահն հանդիպում է Ադրբեջանի նախագահի հետ»

Օգոստոս 14,2013 20:25

Այսօր Գյումրիում այս կապակցությամբ իր զարմանքը հայտնեց իտալաբնակ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով «Նախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամ է, նաեւ Սփյուռքում  ձեւավորված «Հայկական Վերածնունդ»  շարժման  Իտալիայի ներկայացուցիչն է:

«Ուզում եմ իմ խոսքը սկսել վարչապետ Տիգրան Սարգսյանից, ճիշտն ասած սկզբում որոշել էի չանդրադառնալ կառավարությանը, որովհետեւ արդեն գիտենք, որ նրանք արդեն սպառված եւ հնացած ուժ են, չգիտեն, թե ինչ ձեւերով զարմացնեն ժողովրդին` թանկացումներով կամ ասենք… Ես չեմ հասկանում ո՞նց կարելի է գնալ հանգստի  կառավարությունը, նախագահը, երբ որ Բաքվում Ռուսաստանի նախագահը հանդիպում է  Ադրբեջանի նախագահի հետ: Դրան պետք էր շատ արագ արձագանքել, մի խոսքով գտնվել Հայաստանի հանրապետության սահմաններից դուրս էս պայմաններում, երբ որ շատ լուրջ հարցեր են լուծվում…Բայց նրանք հանգստանում են: Թող հանգստանան, երեւի իրենց ավելի երկար հանգիստ է պետք, պատրաստվում են  ավելի երկար հանգստի, հոգնել են», -ասաց Վիգեն Ավետիսը:

Այնուհետ նա անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացթողմանը: «Ես կուզեի անդրադառնալ Տիգրան Սարգսյանի բացթողմանը: Երբ որ հարցրեցին արտագաղթի մասին, նա ասաց` բա ի՞նչ անեն, մնան, որ հեղափոխությո՞ւն անեն: Գիտեք ինչ, այո, ամեն օր մարդիկ լքում են Հայաստանը, բայց դա չի նշանակում, որ մոռանում են կամ հեռանում են այն հարցերից, որոնք որ կեղեքում են: Դրսում, թե ներսում միեւնույնն է հայերը շարունակում են պայքարել Հայաստանի անվտանգության համար, Հայաստանը կեղեքիչներից մաքրելու համար: Անձամբ ես ներկայացնում եմ նաեւ «Հայկական  վերածնունդ» միությունը` Իտալիայում, աշխարհի տարբեր քաղաքներում, Փարիզում, Լոս-Անջելեսում, Տորոնտոյում, Մոսկվայում եւ շատ ավելի այլ քաղաքներում: Հայաշատ քաղաքներում հիմնականում ստեղծվել են «Հայկական վերածնունդ» շարժման միություններ, որոնք ապրում են Հայաստանի ամեն  մի վայրկյանով: Այսինքն` Տիգրան Սարգսյանը թող չուրախանա, որ էսքան հայեր են գնում Հայաստանից, գնում են, բայց դա չի նշանակում, որ հեղափոխության չեն պատրաստվում. ամեն վայրկյան ամեն հայ, պատրաստ է գալ ու իր ներդրումը ունենալ. կամ գալ, կամ դրսից միանալ: Սա ես ուղղում եմ վարչապետին, որ հայը տարբեր երկրներում `կապ չունի, մնում է  հայ եւ պատրաստ է պայքարելու», -ասաց Վիգեն Ավետիսը:

Իսկ թանկացումների հետ կապված քանդակագործն  ասաց, որ մեր կառավարությունը տաս քայլ հետ է մնացել ժողովրդից: «Այսինքն` ժողովուրդը առաջ է անցել, զարգացել է, ես տեսնում եմ, որ երիտասարդների հետ չի կարողանում ոչ ոստիկանը, ոչ ոստիկանապետը ուղղակի զրուցել, ուղղակի խորհուրդներ տալ, կամ ինչ-որ արգելքներ դնել երիտասարդության  համար, այսինքն` երիտասարդությունն այսօր  10 կամ 100 քայլ առաջ է կառավարությունից, կառավարությունը չի կարողանում կառավարել իր պետությանը, ժողովրդին, սա մի կառավարություն է, որը անկարող է, նույնիսկ  օլիգարխները այսօր չունեն էն հեղինակությունը, որ ունեին: Եվ եթե շատ արագ ինչ-որ փոփոխություն չլինի Հայաստանի հանրապետությունում, մեր երկիրը կկանգնի շատ բարդ իրավիճակի առաջ, որից որ կօգտվեն մեր թշնամիները»,- նախազգուշացնում է քանդակագործը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031