Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) հետաձգել է հայերի դեմ ռասիստական արտահայտություններ արած թուրք ըմբիշ Ռիզա Քայաալփի որակազրկումը` հայտնելով, որ գործը կվերանայվի հաջորդ ամսին կայանալիք աշխարհի առաջնությունից հետո: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Այս ամիս Քայաալփին որակազրկել էին 6 ամսով` Թվիթերում հայերի և հույների հասցեին վիրավորական գրառումներ անելու համար: Թուրքիայի ըմբշամարտի ֆեդերացիան (ԹԸՖ) բողոքարկել էր որոշումը` պնդելով, թե գրառումները Քայաալփը չի արել: Այնուհետև ՖԻԼԱ-ն որոշել է հետաձգել նախկին աշխարհի և ներկայիս Եվրոպայի չեմպիոնի պատիժը:
Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը Գեզի այգու ցույցերի ժամանակ Թվիթերում գրել էր, որ ցուցարարները «հայ և հույն շներն են» (ըստ «Ըրաունդ դը ռինգս»-ի), բացի այդ հայհոյել էր ցուցարարներին` մեղադրելով, նրանց, որ փողոցները հանձնում են հայերին և այլ ռասիստական արտահայտություններ էր իրեն թույլ տվել:
Թեպետ ԹԸՖ նախագահ Համզա Յերլիկայան մեկ օր առաջ հայտնել էր, որ գրառումները երկրորդ կամ երրորդ անձ է արել, սակայն ամսիներ առաջ մարզիկը «Անադոլու» լրատվական գործակալությանը խոստովանել էր, որ ինքն է գրողը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
ՎԱՅ ՀԱՅԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՆ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԲԱԶՄԱՑՄԱԱՆԸ