Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Նահապետյանին. «Եթե կապիկներ են ման գալիս, թող գնան Մոնումենտի այգի, նկարվեն կապիկների հետ»

Օգոստոս 14,2013 19:30

«Նախ, այստեղ կապիկներ չկան, բոլորը մարդիկ են: Եթե կապիկներ են ման գալիս, թող գնան Մոնումենտի այգի, այնտեղ նկարվեն կապիկների հետ: Թող չհուսան, որ մենք կարող ենք կապիկություն անել, դա որոշ մարդկանց մենաշնորհն է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանին այսպես պատասխանեց քաղաքապետարանի առջեւ նստացույց անող ակտիվիստ Գոռ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Նաիրա Նահապետյանը News.am-ի հետ զրույցում ասել էր, որ երիտասարդները կապիկություն են անում. «Դրանք խուլիգանական մոտեցումներ են, պառկում են ասֆալտին, փորձում են մեքենաների տակ պառկել, չեմ կարծում, որ դա լուրջ շարժում է, եւ որ երեւանցին կարող է լուրջ մոտենալ դրան: Ի՞նչի են իրենք մտածում, որ այդ կապիկություններով երեւանցուն կարող է օգուտ բերեն: Ավելի վատ, որ ունենք այդպիսի շատ անհաջող երիտասարդություն, որ կարող է  պետական պաշտոնյաների վրա կոպեկներ շպրտել, կամ ինչ-որ կապիկություններ անել, գոռալ, ասել՝ արի խաղ անենք»:

Գոռ Առաքելյանի խոսքերով՝ «Եթե քննադատում են, որ պառկում ենք ասֆալտին, թող այլ տարբերակ առաջարկեն: Թեկուզ հովանոցի խնդիրը վերցնենք, խոչընդոտում են հովանոցը տեղադրելուն: Քաղաքապետարանի հետ պետք է քննարկենք, թե ինչի պետք է արեւի տակ նստենք եւ չկարողանանք հովանոց տեղադրել: Մարդու առողջական եւ ֆիզիկական վիճակին չնպաստող անբարենպաստ պայմաններում նստացույց ենք անցկացնում, ոռոգման խնդիրն էլ մի կողմից: Ո՞նց պետք է նստենք, եթե նստարան չեն թողնում տեղադրեն: Թող բերեն բազկաթոռ տեղադրեն, ես մեծ հաճույքով կնստեմ, կօգտվեմ: Ինքը ՀՀԿ-ական է, իրեն երեւի թույլ կտան  տեղադրել, թող բերի տեղադրի, ես հաճույքով կօգտվեմ: Թե չէ ասում են՝ հովանոցը խոչընդոտում է, գազոնի վրա չի կարելի, առաջարկում են այլ տարբերակից օգտվեն, թող ասեն՝ ի՞նչ տարբերակ են մեզ թողնում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Եթե ըստ տիկ.Ն.Զոհրաբյանի՝ քաղաքապետարանի առջև նստացույց անող երիտասարդների գործողությունները կապիկություն է,ապա հետաքրքիր է, ինչպես կվորակի տիկինը իր և իր որոշ գործընկերների գործունեությունը,կամ անգործությունը ՀՀ ԱԺ-ում:Գուցե նրանցից որոշների վարքագիծը տեսնելով կապիկները այլևս չեն ուզում մարդ դառնալ?Անձամբ ես,որպես Երևանցի,շատ լուրջ եմ վերաբերվում այդ երիտասարդների նախաձեռնությանը և ունեմ ակնկալիքներ, ինչպես շատ- շատերը:Իսկ պետական պաշտոնյաները թող կոլեկտիվ շնորհակալություն հայտնեն այդ երիտասարդներին,որ նրանց վրա կոպեկներ են շպրտել,այլ ոչ թե աղյուսներ:

  2. dyadyur says:

    Ազգանվան մեջ սխալվել եմ,ներեցեք:Պետք է լիներ Նաիրա Նահապետյան:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031