Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Բանակից զորացրված երիտասարդների համար մագիստրոսական անվճար տեղերի թիվն ավելացել է»

Օգոստոս 14,2013 19:10

Բուհերում ուսման վարձավճարների թանկացման դեմ ընդվզող երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպմանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ բանակից զորացրված երիտասարդների համար մագիստրոսական կրթությունը շարունակելու համար անվճար հիմունքներով ուսուցման տեղերի թիվն այս տարի ավելանալու է:

Aravot.am-ը ԿԳ նախարարին խնդրեց մանրամասնել, ի՞նչ անվճար տեղերի մասին է խոսքը եւ ի՞նչ հիմունքներով է կատարվելու դրանց տեղաբաշխումը:

Պարոն Աշոտյանը պատասխանեց. «Բանակից զորացրվածների համար տարիներ շարունակ գործում է բակալավրական մակարդակում անվճար կրթություն ստանալու համակարգը, եւ այդ համակարգից օգտվողների թիվը տարեցտարի մեծանում է: Բավականին թեժ մրցույթ է այնտեղ, ինչը մեզ ուրախացնում է: Արդեն երրորդ տարին է բանակից զորացրվածների համար մագիստրոսական անվճար կրթության հնարավորություն ենք ստեղծել: Մինչեւ այժմ իննսունինը տեղ է հատկացված եղել, իսկ այս տարի մենք շուրջ երեսուն տեղով մինչեւ օգոստոսի 25-26-ը կընդլայնենք այդ թիվը: Եթե պահանջարկը մեծ լինի, հնարավոր է այդ թիվը մյուս տարիներին եւս աճի»:

Արմեն Աշոտյանը հայտնեց, որ իրենց նպատակն է ոչ թե հակադրել կրթության իրավունքը զինծառայությանը, այլ ընդհակառակը, շաղկապել առաջին հայացքից հակադրվող այդ երեւույթները, որ երիտասարդները բանակը չդիտարկեն կրթությունը ընդհատելու, կամ կրթությունից դուրս մնալու պատճառ»:

Ավելացված տեղերի՝ ըստ մասնագիտությունների եւ ըստ բուհերի տեղաբաշխման մասին, ԿԳ նախարարն ասաց հետեւյալը. «Նախորդ տարիների մեխանիզմը արդյունավետ չէր: Նախկինում տեղաբաշխել ենք ըստ մասնագիտությունների, բայց, քանի որ մասնագիտությունների թիվն ավելի մեծ է, քան տեղերի քանակը, ոչ բոլոր մասնագիտությունների գծով է այս պահի դրությամբ բանակից զորացրվածների համար տեղ հատկացված: Ուստի հաջորդ տարվանից ոչ թե ըստ մասնագիտությունների ենք տեղաբաշխելու, այլ ըստ բանակից զորացրված, բակալավրիատն ավարտած երիտասարդների՝ նախկինում ցուցաբերած առաջադիմության: Այսինքն՝ բոլորը կկարողանան դիմել հատկացված տեղերին համապատասխան, լավագույնները՝ ըստ բակալավրիատում իրենց միջին գնահատականների՝ կընդունվեն»:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine G says:

    Այսինքն, ուզում է ասել որ եթե մի երկու զինվորի բախտը բերի ու ողջ վերադառնա բանակից ու դեռ ցանկանա կամ կարողանա ուսումը շարունակել ապրելով իր ընտանիքի հաշվին, ու նա լինի այն բախտավորներից որ ընդգրկվի իննսունիննը ուսանողների ցուցակում, նրա մագիստրատուրան կարող է անվճար լինել եթե իր բակալավրիատի միջին գնահատականները բարձր են: Ժողովորդը կասեր «Էշ մի սատկի, յոնջա կուտես» կամ «Էտ ո՞ւմ աչքին ես թոզ փչում» կամ խնդրեմ ավելացրեք թե ժողովուրդը էլ ինչ կասեր էս դեպքում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031