Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Եթե տարբեր քաղաքական գործիչներ գալիս են մեզ մոտ, դա դեռ ոչինչ չի նշանակում»

Օգոստոս 14,2013 18:49

Քաղաքապետարանի մոտ կազմակերպվող բողոքի ակցիաները, ըստ ՀՀԿ-ականների, քաղաքական ինչ-ինչ ուժերի կողմից հրահրվող է, միայն 1-2 հոգու հրաժարականի համար քաղաքացիները նստացույց չեն անի: Օրինակ, ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պնդում է, որ այդ երիտասարդները որոշ թեւերից հրահանգներ են ստանում, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը նույնպես  գտնում է, որ երիտասարդները ուղղորդվում են:

Այս առնչությամբ մենք զրուցեցինք արդեն 20 օր նստացույց անող ակտիվիստների՝ Վահագն Մինասյանի եւ Գոռ Առաքելյանի հետ:

Վահագն Մինասյանը հակադարձեց քննադատություններին. «Չեմ կարծում, թե որեւէ քաղաքական ուժի հետաքրքրում է մեկ-երկու հոգու հրաժարականը: Որեւէ քաղաքական ուժ դժվար թե ջանք թափի, որ Նավասարդյանը հեռանա կամ  Միսակ Համբարձումյանը, դա տրամաբանական չի»:

Գոռ Առաքելյանի խոսքերով՝ «Մեր ետեւում ոչ մի ուժ էլ չկա կանգնած: Կոնկրետ ես որեւէ կուսակցության անդամ չեմ եղել եւ չեմ հարել որեւէ քաղաքական կուսակցության ուժի: Ոչ մի կուսակցության անգամ երիտթեւից չեմ եղել եւ չեմ պատրաստվում լինել: Մեր թիմում ոչ մի քաղաքական ուժ չկա: Եթե ժամանակ առ ժամանակ տարբեր կուսակցական կամ քաղաքական գործիչներ գալիս են մեզ մոտ, դա դեռ ոչինչ չի նշանակում: Տրամաբանությունից դուրս է դա, որովհետեւ նրանք հարում են տարբեր քաղաքական ուժերի: Մենք սկսել ենք փաստորեն համագործակցել քաղաքական մի քանի ուժերի հետ միաժամանա՞կ: Նման բան չկա: Այստեղ հարցը 2 հոգին չի: Հարցն այն է, որ շարժման տրամաբանական շարունակությունն է այդ երկու հոգին, ոչ թե անձնավորված խնդիր: Ես անձամբ Միսակ Համբարձումյանին կամ մյուսին չեմ ճանաչում, ուղղակի դա տրամաբանական շարունակությունն է՝ անկախ նրանից, թե նրանք ինչ անուն-ազգանուն կունենային: Անկեղծ ասեմ՝ ես չգիտեմ էլ այդ մարդիկ որ կուսակցությունից են: Բայց գտնում եմ, որ պետք է պահանջել նրանց պաշտոնանկությունը, որովհետեւ եթե իրենք պատասխանատու են եղել որոշման կայացման եւ իրականացման մեջ, իրենք նաեւ իրենց վարքով պաշտոնյային ոչ վայել վարք են դրսեւորել: Միգուցե այն ուժերը, որոնք փորձում են այդ թեման շահարկել, իրենց մտքի թռիչքը այդ ամեն ինչից այն կողմ չի գնում: Մենք բացի այդ մարդկանց հասցեին ուղղված պաստառներից էլի պաստառներ ունենք՝ «Վե՛րջ անօրինականությանը, սա հանրապետություն է»: Գիտակից մարդը դա պետք է հասկանա, չե՞ն ուզում նկատել այդ պաստառը, միայն հրաժարականնե՞րն են նկատում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031