Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վաչե Տերտերյան. «Հաշվարկները ցույց են տվել, որ մենք պիտի ունենանք ռեգիոնալ աղբահանություն»

Օգոստոս 14,2013 18:14

Առաջիկայում  Վանաձորն ու  հարակից համայնքները կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգ կունենան:

Գերմանական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի զարգացնելու Վանաձորի եւ շրջակա համայնքների կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգը:

Բացի այդ` մտադրություն կա Հայաստանում ստեղծելու ռեգիոնալ աղբահանության համակարգ:

«Այսօր մենք լավ, թե վատ, ունենք աղբահանություն, ամեն համայնք ինքն իր համար ինչ-որ կերպ կազմակերպում  է այդ հարցը: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ հանրությանը այդ որակի աղբահանությունը չի բավարարում: Հաշվարկները ցույց են տվել, որ մենք պիտի ունենանք ռեգիոնալ աղբահանություն»,-այսօր Վանաձորի քաղաքապետարանում ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ և վերջինիս ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվող կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման դրամաշնորհային ծրագրի խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքի շրջանակներում կազմակերպված միջանկյալ հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Ծրագրի արդյունքում ստեղծվելու են հինգ ռեգիոնալ աղբավայրեր, նաեւ Երեւանը, Վանաձորը համակարգի կենտրոնն է դառնալու:

Անդրադառնալով սակագների հնարավոր փոփոխությանը` փոխնախարարը նշեց, որ այնուամենայնիվ, փոփոխություններ սպասվում են:

«Սակագների առումով ակնհայտ է, որ փոփոխություններ են նախատեսվում, սակայն, սակագինը կորոշվի այլ քննարկումների ժամանակ: Հիմա մեր խնդիրը մեկն է` ճիշտ հաշվարկել, թե ինչ կարժենա ստանդարտներին  համապատասխան լավ ծառայությունը: Եթե մենք կարողանում ենք 5 աղբավայրով այս խնդիրը լուծել, դա լավ ցուցանիշ է, որովհետեւ մեր փոքր երկրի համար հինգ աղբավայրը քիչ չէ»,-նշեց Վաչե Տերտերյանը:

Նախնական հաշվակներով` նոր որակի աղբահանության համար քաղաքացիները հնարավոր է վճարեն ամսական 345 դրամ այժմյան  250-ի  փոխարեն:

«Եթե ժողովուրդը տեսնի, որ կատարված աշխատանքները բարձր մակարդակի են, արդեն կասի, որ փոփոխությունը արդարացված է»,-իր խոսքում նշեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031