Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նորվեգիայի վարչապետի տաքսու վարորդ դառնալու փաստին, ինչի միջոցով վերջինը փորձել է շփվել մայրաքաղաքի բնակիչների հետ, եւ պատասխանելով հարցին, արդյոք ՀՀ վարչապետը կգնա՞ր այդ քայլին, նշեց. «Իհարկե՝ ոչ, ռիսկ չէր անի:
Մեզ մոտ, ցավալի է, բայց պաշտոնյայի հեղինակությունը ստեղծվում է թանկ հագուկապի, շքեղ ավտոմեքենաների, թիկնապահների շնորհիվ, այսինքն՝ անձի հեղինակությունը՝ ավտարիտետ կոչվածը, ոչ թաղային իմաստով, այլ հեղինակության, ստեղծվում է այդ տեսակ բաների վրա, ծանր կեցվածքի, մարդկանց վերեւից նայելու… Այս իշխանությունը այդպիսի հեղինակության իշխանություն է եւ սրանց համար խորթ է դա: Ես վստահ եմ, որ իրենք այդ քայլին չէին գնա»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ