Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոռեցին մեծ գումար է գողացել զոքանչից

Օգոստոս 14,2013 17:59

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Կամո Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հյուրընկալվելով իր զոքանչի՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակչուհի, 1968թ. ծնված Ռոզա Դանիելյանի բնակարանում եւ հաստատապես իմանալով վերջինիս տանը գտնվող գումարի եւ արժեքավոր իրերի պահման վայրը՝ 2013թ. մայիսի 20-ի երեկոյան, ուրիշի գույքին տիրանալու դիտավորությամբ, գաղտնի պահոցից հափշտակել է 600 հազար դրամ եւ ծախսել իր կարիքների համար:

Կ. Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողություն, որը կատարվել է խոշոր չափերով»): Նախկինում դատված Կ. Միրզոյանի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031