Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրաքում նավթի հանքերին տիրանալու համար եզդիներին բռնությունների են ենթարկում (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Օգոստոս 14,2013 17:42

Իրաքում եզդիների դեմ կատարվող բռնությունները կանգնեցնելու պահանջով, այսօր Մաշտոցի պուրակում «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա էր կազմակերպել:

Հայաստանում ապրող եզդիներն իրենց բողոքը հայտնում էին ցուցահանդեսի միջոցով, որին ներկայացված էին նրանց նկատմամբ 2007-ին կատարված ցեղասպանությունից լուսանկարներ, որտեղ բռնության տեսարաններ էին: Բողոքի ակցիան կազմակերպվում է 2007 թվականից ի վեր՝ ամեն տարվա օգոստոսի 14-ին:

PrevPhoto
NextPhoto

Aravot.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպության անդամներից մեկը պատմեց, որ բռնությունները  Իրաքում հիմնականում կատարվում են էթնիկ եւ կրոնական պատճառներով. «Այն վայրը, որտեղ եզդիները բնակվում են, առատ է նավթի հանքերով: Իրաքի նավթի պաշարների մոտ 50%-ը տեղակայված է հենց եզդիների բնակության վայրերին մոտ: Իրաքցիները, ցանկանալով այդ տարածքներում կառուցել նավթահորեր եւ ստանալով եզդիների բացասական պատասխանը, կազմակերպում են բռնություններ՝ ստիպելով եզդիներին լքել տարածքը»:

Կազմակերպության անդամ Խանե Մահմուդյանն ասում է, որ  2007 թ օգոստոսի 14-ին Իրաքում կատարված ցեղասպանության արդյունքում 4 գյուղ գրեթե ոչնչացվել է, 2 գյուղ էլ` հիմնովին ավերվել, ինչի  արդյունքում 1000 մարդ զոհվել է: Իրաքում վերջին տվյալներով ապրում է մոտ 1,5 միլիոնից 2 միլիոն եզդի:

Ակցիան ամեն տարի կազմակերպվում է այն ակնկալիքով, որպեսզի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ մյուս քաղաքակիրթ երկրները ինչ-որ չափով օժանդակեն ու լուծում տան այս հարցին:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031