«Առավոտ» օրաթերթի 2013 թ. օգոստոսի 14-ի թիվ 152 համարում հրապարակված «Տեսուչը տուգանել է 3000 դրամ, տեսախցիկը նույն խախտման համար` 5000 դրամ» հոդվածի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակ է հրավիրվել «Օպել» մակնիշի 35 SP 474 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Աշոտ Աբգարյանը, և նրան բացատրվել են իր կողմից թույլ տրված երթևեկության կանոնների 2 տարբեր խախտումները, որոնք կազմվել են 30 րոպե տարբերությամբ:
Առաջին խախտումը կազմվել է ժամը 15.40-ին` տեսանկարահանման միջոցով` կանգառն արգելված վայրում կանգառ կատարելու համար` ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մասով, երկրորդը` ժամը 16.10-ին` ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի կետի տարածքով երթևեկելու համար` ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 7-րդ մասով:
Վարորդ Ա. Աբգարյանն ընդունել է իր կողմից կատարած խախտումները:
ՀՀ ոստիկանություն