Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը՝ շարժումը անվանարկող ՀՀԿ-ականներին. «Թող նայեն հայելու մեջ»

Օգոստոս 14,2013 16:40

«Անլուրջ պայքար է», «Լկտի երիտասարդներ են». այսպիսի գնահատականներով ՀՀԿ ավագանու անդամներն ու ՀՀԿ պատգամավորներն այս օրերին քաղաքապետարանի մոտ կազմակերպվող բողոքի ակցիաներն ու նստացույցը պարբերաբար քննադատում են: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի խոսքերով՝ «դա մի խումբ մարդկանց անբավարարվածության դրսեւորում է», ՀՀԿ ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանի համոզմամբ՝  երիտասարդները քաղաքակիրթ ճանապարհով չեն պայքարում, հայհոյախոսում են, իսկ ավագանու մեկ այլ ՀՀԿ-ական անդամ՝ Նաիրա Նահապետյանը News.am-ին ասել է, որ տղաները խուլիգանական մոտեցումներ ունեն, անլուրջ շարժում է եւ միայն կապիկություն են անում:

Այս քննադատությունների առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում արդեն 20-րդ օրը նստացույց անող Վահագն Մինասյանը Նաիրա Նահապետյանին խորհուրդ տվեց. «Ովքեր վիրավորական արտահայտություններով են փորձել մեկնաբանել պրոցեսը, նախեւառաջ թող նայեն հայելու մեջ, նայեն իրենց ընտանիքներին, հետո նոր որակումներ տան այստեղ պահանջներ ներկայացրած քաղաքացիներին: Ես նմաններին պաշտոնյա չեմ համարում: Նրանք քրեաօլիգարխիկ ռեժիմի տարրերն են, իսկ ես քաղաքացիական անհնազանդություն եմ հայտարարել գործող ռեժիմին: Տրամաբանական է, որ նման վերլուծություններ պետք է հնչեն այդ անձանց կողմից՝ փորձելով վարկաբեկել, արժեզրկել այս ամենը»:

Վահագն Մինասյանն ասաց, որ եթե նույնիսկ սա մեկ հոգու պահանջ լիներ՝ իրավական հիմքերը ներկայացված են. «Որոշում կայացնող պատկան մարմինը, համապատասխան անձը վաղուց արդեն պետք է այդ խնդիրը լուծած լիներ այն պահից սկսած, երբ ներկայացվեցին իրավական հիմքերը: Դա հանրային պահանջ է, «Վճարում ենք 100 դրամ» շարժման տրամաբանական շարունակությունը: Այդ պահանջն անձնավորված չէ որեւէ կերպ, ուղղված չէ որեւէ անձի, անհատի: Այն ուղղված է պատասխանատվության ինստիտուտի ձեւավորմանը: Բոլորը պետք է հասկանան, որ ապօրինի, հակասահմանադրական հանձնարարություն կատարող, քրեական վարքի տեր, այսինքն` քաղաքացիների հետ շփման մեջ էթիկայի նորմերը խախտող որեւէ անձ իրավունք չունի եւ չի լինելու հանրության շահերի հետ կապված որոշումներ կայացնող ինստիտուտներում: Ես այդ քննադատությունները բնական եմ համարում եւ ինքս անլուրջ եմ համարում իրենց խոսքերը մեր շարժման մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artak says:

    Էռ Ձեր բիզնես ակԾիվիզմի պապա Անդրեասի փողերով եք ես շոուն կազմակերպում???

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031