«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը բանակցություններ է վարում Բաքվի գրասենյակի հետ՝ Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերու հետ հանդիպման վերաբերյալ:
«Մեզ կոնկրետ ոչինչ չեն ասում, մենք անընդհատ փորձում ենք կապվել, ասում են՝ բանակցություններ են տարվում, անդադար բանակցում ենք Բաքվի «Կարմիր խաչի» հետ, բայց բանակցությունների մանրամասները գաղտնի են, մնում է հուսանք, որ «Կամիր խաչը» մի բան կանի»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
Նա ասաց, որ Բաքվի օմբուդսմենի հետ էլ չեն կարողանում հայ ռազմագերու հարցը քննարկել, որովհետեւ վերջինս չի ցանկանում Հայաստանի գործընկերների հետ առնչվել:
Նշենք նաեւ, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը արձակուրդում է, կվերադառնա օգոստոսի 25-ից հետո:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ