«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» Հանրապետության հրապարակի մասնաճյուղը օգոստոսի 6-ից դադարեցրել է գործունեությունը:
Բանկի մասնաճյուղը կբացվի սեպտեմբերի 23-ին: Այս մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Մարիամ Ադամյանը:
Ինչպես հայտնում են Կենտրոնական բանկից, «Էյչ-Էս-Բի-Սի»-ի տվյալ մասնաճյուղի գործունեությունը դադարեցվել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի օգոստոսի 8-ի որոշմամբ:
Մեզ հետ զրույցում մասնաճյուղի աշխատանքների դադարեցումը Մարիամ Ադամյանը պայմանավորեց վերանորոգման աշխատանքներով: Բանկն իր հաճախորդներին տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում բանկի հաճախորդները կանխիկ գործարքներ իրականացնելու համար կարող են օգտվել «Էյչ-Էս-Բի-Սի»-ի մյուս մասնաճյուղերից եւ բանկոմատներից, իսկ անկանխիկ գործարքների դեպքում՝ հեռախոսային եւ ինտերնետային բանկային ծառայություններից:
Կարդացեք նաև
Տեղեկացնում են նաեւ, որ Հանրապետության հրապարակի մասնաճյուղի բանկոմատներից մեկը տեղափոխվել է բանկի մուտքի հարեւանությամբ գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Vienna Café-ի մուտքի մոտ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ