Մաշտոցի պուրակում այսօր՝ օգոստոսի 14-ին ցուցահանդես էր՝ «Մերօրյա ցեղասպանություն. ոչ բռնապետական կարգերին» խորագրով: Կազմակերպիչները ցանկանում էին հասարակության ուշադրությունը գրավել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների խնդիրներին: «Ակցիայի միջոցով ցանկանում ենք քաղաքակիրթ երկրներին խնդրել, որ օգնեն մեզ, որպեսզի նմանատիպ սպանդներ այլևս չլինեն ազգային փոքրամասնությունների ու հատկապես եզդիների նկատմամբ», – ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի անդամ Խանե Մահմուդյանը: Ակցիան առաջին անգամը չէ, որ կազմակերպվել էր, Խանեի խոսքով, այն անցկացվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 14-ին՝ ի նշան 2007 թվականի նույն օրը Իրաքում տեղի ունեցած ողբերգության, որի արդյունքում սպանվել էր ավելի քան 1000 եզդի: Ցուցահանդեսի լուսանկարներն արվել են եզդիների կողմից, ովքեր այնտեղից փախել են. «Իրաքում տարին 12 ամիս կարելի է ասել ցեղասպանություն է կատարվում եզդիների նկատմամբ, լուսանկարներն էլ այնտեղ է արված», – նշեց Խանեն:
Կարդացեք նաև
Տիգրանուհի Թասլակյան