Այսօր թիվ 38 ԸԸՀ-ում գրանցվել է առաջին առաջադրումը: Ինչպես տեղեկացանք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից`այսօր ժամը 14:30-ի սահմաններում որպես պատգամավորի թեկնածու է ինքնաառաջադրվել Պավլիկ Սարգսյանը, որը համապատասխան փաստաթղթերն ամբողջությամբ չի ներկայացրել:
Խոսքը 1 միլիոն դրամ ընտրական գրավի մուծումը հաստատող փաստաթղթի մասին է, որը կարող է նաեւ հանձնաժողով ներկայացնել առաջադրված թեկնածուների գրանցման ժամանակահատվածում՝ օգոստոսի 15-25-ը:
Պավլիկ Սարգսյանը անկուսակցական է, թոշակառու, երեւանաբնակ: Վերջինս 2013թ-ի նախագահական ընկերություններում նաեւ նախագահի թեկնածու էր առաջադրվել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ