Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտությունը ծերացել է». Արթուր Իշխանյան

Օգոստոս 14,2013 15:59

«Մենք խորհրդային տարիներից ժառանգել էինք մեծ տնտեսություն եւ գիտահետազոտական ինստիտուտներ: Կար մոտ 30 հազար գիտնական, այսօր պատկերը հակառակն է՝ գլորվել ենք վերջին տեղը, վերացել են բազմաթիվ ինստիտուտներ, գիտությունը սարսափելիորեն ծերացել է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գիտության ոլորտի հիմնախնդիրների մասին նշեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԱրթուր Իշխանյանը:

Նրա խոսքով, այսօր կա 4000 գիտնական, որոնց մեծ մասը 60-ն անց են, պակասում է միջին սերունդը.

«Մի քանի տարի անց այս ավագ սերունդը, երբ անցնի թոշակի, մեզ սպառնում է բառացիորեն աղետ, փոխարինող չկա: Մեր երկրի ապագան պետք է կապել գիտության եւ տեխնոլոգիաների հետ, հայ գիտնականները իրենց արդյունավետությամբ զբաղեցնում են առաջին տեղը աշխարհում, բայց Հայաստանում մենք ծանր սոցիալ-տնտեսական վիճակում ենք գտնվում»:

Բանախոսի հավաստմամբ, հայ գիտնականների գիտական արտադրանքը ծառայում է այլ երկրների զարգացմանը: Մենք արտադրում ենք շատ բարձր մակարդակի գիտնական-երիտասարդներ, ովքեր աշխարհի համալսարաններում գտնում են իրենց տեղը: Երկրում գիտությունը 20 տարի փաստացի անտեսված է: Գիտության նկատմամբ մեր պետության վերաբերմունքը բացասական է: Երկրում ամենացածր վարձատրվող խավը գիտնականն է: Գիտնականն ամենաանտեսվածն է.

«Առաջին քայլը երկրի կառավարության եւ առաջին դեմքերի ձեռքերում է: Երկիրը զարգացնելու համար գիտությունից դեպի արդյունաբերություն պետք է քայլեր ձեռնարկել: Մեր երկրի գիտական արդյունքը կառավարում են այն երկրները, որոնք ունեն զարգացած տնտեսություն: Մենք տալիս ենք ամենից շատ կիրառելի արդյունք, իսկ կառավարությունը տապալել է դա: Մի պահ ՀՀ կառավարությունը փորձ արեց, «կիրառել» հասկացությունը գցեց գիտնականի ուսերին, որը սխալ էր: Գիտնականները լռել են, կամ քիչ են բարձրաձայնել այս ցավալի թեմաները»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna Gevorgyan says:

    https://www.facebook.com/science.and.finance
    Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն եւ մրցունակ զարգացումը հնարավոր է միայն եւ միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի եւ գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են 1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%: 2. Գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում: Մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ: 3. Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնավորապես, մաքսային եւ այլ մարմինների հետ շփման դյուրացում, կոնսուլտացիաների եւ արտոնությունների տրամադրում, հասարակության հետ շփումների եւ բիզնես միջավայրի հարթակների տրամադրում եւ այլ օպերատիվ համագործակցություն։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031