«Արենի Փառատոն» հիմնադրամը օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կկազմակերպի արդեն երկրորդ «Գինեգործական վերնիսաժը»:
«Արենի փառատոն» հիմնադրամի տարածած հաղորդագրոսւթյան համաձայն, Վերնիսաժին կներկայացվեն մի շարք գործարանային եւ տնական արտադրության գինիներ, բազմատեսակ չրեր եւ հուշանվերներ Հայաստանի տարբեր մարզերից: Այս նախաձեռնությունը միտված է մեկ վայրում միավորելու մեր արժեքները, ինչպես նաեւ մեր հայրենակիցների ու օտարերկրյա հյուրերի համար նպաստավոր եւ հարմարավետ պայմաններ ստեղծել հետաքրքիր ժամանց ու գնումներ կատարելու համար: