Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը մի քանի ժամով վերածվել է տաքսու վարորդի, մայրաքաղաքում մարդկանց է տեղափոխել, լսելով, ծանոթանալով նրանց մտահոգություններին։
Թե ինչպես «կաշխատի» քաղաքացիներին լսելու այս տարբերակը մեր հանրապետությունում, ինչ վարկանիշ կապահովի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի համար, եթե նա էլ նման բան անի, Aravot.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ասաց. «Նախ դա նոր բան չէր, հին արեւելյան մեթոդ է տեղեկություն ստանալու համար:
Եթե մեր վարչապետը չունի ուրիշ ականջներ ու աչքեր, իհարկե դա գովեստի կարժանանա, բայց քանի որ նա ունի խումբ, որն աշխատում է իր համար, տեղեկություններ հավաքում ավելի ճշգրիտ մեթոդներով քան իր սեփական ականջներն ու աչքերն են, նա կարող է ընդամենը մի 30 տպավորություն ունենալ, բայց նա չի կարող գնալ վերին ներքնասյուն, կամ ներքին վերնասյուն, իմանալու, թե օրինակ՝ գյուղացիներն իր մասին ինչ են մտածում, խոսում: Սակայն, այս տարբերակն ուղղակի պիժոնություն է, նախընտրական պայքարի համար, որ ռեյտինգ բարձրացնի: Այդ տարբերակը մեզ մոտ չի աշխատի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ