Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը` ՈւԵՖԱ, որոշել է Չեմպիոնների Լիգայի 2013-2014 խաղաշրջանին մասնակցելու իրավունքից զրկել Ուկրաինայի Խարկով քաղաքի «Մետալիստ» ակումբին` 2008 թվականին «Կարպատներ» ակումբի հետ պայմանավորված խաղ անցկացնելու համար:
Ուկրաինական աղբյուրները նշում են, որ «Մետալիստի» ղեկավարությունը արդեն դատարան է դիմել` ընդդեմ ՈւԵՖԱ-ի որոշման:
Նշված «Մետալիստ»-«Կարպատներ» խաղում առաջինը հաղթել է 4:0 հաշվով գրավել երրորդ տեղը: Երկու տարի անց` 2010-ին «Կարպատների» խաղացող մոլդովացի Սերգեյ Լաշչենկովն է հայտարարել, որ 2008-ի խաղում պարտվելու համար իրեն փող են տվել: