Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական մեթոդներով՝ երեկ հայտարարել է աշխատանքային այցով Ադրբեջան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ հավելելով, որ ՌԴ-ն աջակցում է հակամարտության շուտափույթ լուծմանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, թե ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա, եւ որ ՌԴ-ն կարեւոր դեր է խաղում կարգավորման գործընթացում: «Այս հակամարտության շուտափույթ կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Խնդրի լուծումը պետք է հիմնված լինի պատմական արդարության, միջազգային իրավունքի եւ միջազգային կազմակերպությունների բանաձեւերի վրա»,- ասել է Ալիեւը:
Առավել մանրամասն` կարդացեք այստեղ