Ի պատասխան Երեւանի քաղաքապետին հասցեագրված դիմումի, քաղաքապետարանը մեկ անգամ եւս վերահաստատել է բարձրացված հարցերը քաղաքապետարանի շենքում համատեղ քննարկելու պատրաստակամությունը, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի մատույցներում բողոքող ակտիվիստները:
Ըստ նրանց, «հաշվի առնելով քաղաքապետի հրապարակային արված հրավերը եւս` մեր ցանկացած օրը եւ ժամին հանդիպելու եւ քննարկելու արդի խնդիրները, այսօր` 14.08.2013 թ., ժամը 17:00 պատրաստվում ենք քաղաքապետարանի տարածքում հանդիպել Տարոն Մարգարյանի հետ` քննարկելու հովանոց տեղադրելու խնդիրը: Մեր գործունեությունը բաց է եւ հանրային, այդ պատճառով կարեւոր պայման է լրատվամիջոցների եւ մեր տեսախցիկի առկայությունը այդ քննարկմանը:
Հ.Գ. Ակնկալում ենք բոլոր այն լրատվամիջոցների ներկայությունը, որոնք կարող են ապահովել ուղիղ եթեր, որպեսզի ապահովվի քննարկման անաչառ լուսաբանումը եւ մեր գործողությունների` հանրության համար թափանցիկությունը»: