«2008-ի մարտի մեկին բոլորն էլ հասկանում էին չէ՞, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը իր տանից դուրս գար՝ ամեն ինչ կվերջանար: Ինչո՞ւ չեղավ: Ուրեմն Լեւոնի ուզել-չուզելու հարցը չէր: Ուրեմն կային ուժեր, որոնք չէին ուզում, որ դա լիներ, քանի որ եթե լիներ, ամբողջ համակարգը կքանդվեր, բոլոր հանցագործությունները կբացվեին: Երբեք ոչ մի առաջնորդ իր երկրին չէր տանի այն վիճակի, որում հիմա Հայաստանն է, ուրեմն ավելի վտանգավոր հարված կա, որի մասին մենք չգիտենք: Հավանաբար, դա կապված է նրանց անձնականի հետ, որի արդյունքում պետության դեմ քայլեր են կատարվում: Հիմա Սերժ Սարգսյանը պետք է գնա կտրուկ քայլերի, պետք է ետ կանգնի իր շրջապատին տված բոլոր խոստումներից, հասկանա, որ պատմության առջեւ է պատասխանատու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:
Արբակ Խաչատրյանի հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ:
Իսկ եթե որևէ մեկը կարծում է, թե քարանձավային, գավառական, կիսագրագետ մի առնետ կարող է այնքան մտածելակերպ ունենա, որ մտածի երկրի, և նրա ապագայի մասին չարեչար սխալվում է:
Այսօր երկիրը զավթված է անառակաբարո ղարաբաղյան կլանի կողմից, վաղը այն կարող է զավթվել
նույն բարոյական նորմերով,՝ Արարատցու կամ Արտաշատցու կողմից, հաջորդ օրը,՝ Ապարանցու, և
այդպես շարունակ, մինչև երկրի կործանումը: Այսինքն երկիրը պետք է վարակից բուժել:
Հարգելի ընթերցող` ես նույնպես ուշադրությամբ հետևում եմ Արբակ Խաչատրյանի հոդվածներին և անձամբ կարող եմ հաստատել դրանց իսկությունը, որոնք կարելի է ասել ներկայացվում են շատ սուղ, Հայաստանի հանրապետության իմիջը չվարկաբեկելու համար:ՀԵՔԻԱԹԸ ՍԿՍՎԵԼ Է 90_ԱԿԱՆ ԹՎԵՐԻՑ.ՈՉ ՈՔ ՉԵՐ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԽՂՃՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆ: Եկել է ժամանակը լրջորեն մտածելու հայրենիքի համար:Եթե դժվար չէ Ձեզ համար,ապա կարող եք միայն 2 հոդվածով հագեցնել Ձեր հագուրդը` կարդալով 11.09.2008 թ. և 19.07.2012 թ. թերթերը,որտեղ զետեղված են Ա.Խաչատրյանի նամակները Լեֆեռտովոյից Ռ.Դ. նախագահ Վ.Վ.Պուտինին և Դուք կհամոզվեք, թե ինչի մասին է խոսքը: Հարգանքներով Սամվել Հովհաննիսյան :