Տրոմսյոյում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1-ին տուրից հետո Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը պայքարը շարունակում է միայնակ:
Նրա թիմակիցներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը չհաղթահարեցին առաջին փուլի արգելքը եւ դուրս մնացին մրցապայքարից: Այսօր երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի գրոսմայստեր Իգոր Լիսիյն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ