Օրերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի անձնակազմը՝ հյուրանոցի գործադիր տնօրեն Ամի Միրոնի ղեկավարությամբ, միացավ Հայաստանի Ֆուլեր բարեգործական տնաշինական կենտրոնին` օգնելու Արագածոտնի մարզի Ուջան գյուղում բնակվող Ալեքսանյանների 6 անձից բաղկացած ընտանիքին` կառուցելու իրենց երազանքի տունը: Գագիկ Ալեքսանյանը ֆիզիկայի ուսուցիչ է տեղի դպրոցում, իսկ ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով, այնպես որ, ցածր եկամուտը բավարար չէր ֆինանսական կարիքները հոգալու եւ տուն կառուցելու համար:
«Մեզ համար չափազանց կարեւոր է նման միջոցառումների մասնակից եւ անմիջական աջակից լինելը… »,- նշեց պարոն Միրոնը:
Սեփ. լր.