Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետրո. Նախընտրական ծրագրի նախագիծ

Օգոստոս 14,2013 13:38

Քանի որ Հայաստանի քաղաքական ուժերը առանձնապես երես չեն տալիս մեզ՝ ընտրողներիս, ու չեն շտապում առաջարկել ազգի փրկության իրենց ծրագրերը, օգնության կարգով ներկայացնում եմ մի ունիվերսալ նախագիծ, որը կարող է հիմք ծառայել մի շարք կուսակցությունների նախընտրական ծրագրերի համար:

Իշխող վարչախումբը, նպատակ ունենալով պահպանել իր իշխանությունը, երկիրը հասցրել է ծայրահեղ ծանր վիճակի։ Համատարած ճգնաժամ են ապրում կյանքի բոլոր ոլորտները։ Բանակը չի կայացել, ղարաբաղյան հիմնախնդիրը անուշադրության է մատնված։ Հայաստանում ստեղծվել է ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ, խաթարվում է մեր ժողովրդի ազգային նկարագիրը, փոշիանում է ազգային հարստությունը, խորհրդարանը դարձել է իշխող վարչախմբի խամաճիկ։ Մեծապես աճել է հուդամասոնականության եւ այլ օտար հատուկ ծառայությունների գործակալների թիվը։ Ելներով վերը շարադրվածից՝ առաջարկում ենք.

ա) Վերացնել Սահմանադրության, նախագահի, կառավարության եւ խորհրդարանի ինստիտուտները, լուծարել ոստիկանությունն ու բանակը՝ որպես բռնապետության ճանապարհով տանող հաստատություններ։ Դրանց փոխարեն օրական 4 ժամ հեռուստաեթերը տրամադրել Արշակ Սադոյանին՝ բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու եւ ազգային համաձայնությունը կայացնելու նպատակով:

բ) Երկրում ժողովրդավարությունը զարգացնելու նպատակով ակտիվացնել ամառային հանրահավաքներում ստեղծված Բարձրագույն ատյանի (ժողովրդական տրիբունալի) աշխատանքները՝ Ազատության հրապարակում կազմակերպելով ապազգային գործիչների եւ լրագրողների հրապարակային խոշտանգումներ։ Բարձրագույն ատյանը համարել Ազգային համաձայնության կառավարություն։

գ) Հրաժարվել Հայկական ատոմակայանի վերագործարկումից՝ միեւնույն ժամանակ բնակչությանը ապահովելով շուրջօրյա լույսով եւ գազով։ Նվազագույն աշխատավարձը Հայաստանում սահմանել 100 դոլար՝ հետագա ինդեքսավորմամբ։

դ) Հրաժարվել արտասահմանյան բոլոր վարկերից, ամեն տեսակի մարդասիրական եւ տեխնիկական  օգնություններից՝ հույսը դնելով միայն սեփական ուժերի վրա։

ե) Արտաքին քաղաքականության մեջ վարել սթափ եւ իրատես քաղաքականություն՝ մինչեւ 2000 թվականը վերականգնելով Մեծ Հայքը։

 

Նախագիծը կազմեց Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Հ. Գ. Նախագիծը կազմելու գործում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Բոբ Պատերսոնը ոչ մի օգնություն չի ցուցաբերել։

11.07.1995թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Ես համոզված եմ, որ Դուք այս հոդվածը գրել եք զայրութի պահին, իսկ զայրութի պահին որոշումներ չեն ընդունում:
    Հ. Գ. Ես համոզված եմ, որ դուք ավելի լավ ծրագիր էլ կարող էիք ներկայացնել:

  2. Ettentcchi says:

    Պարոն Աբրահամյան ինձ թվում է նաև, հետևելով հոդվածի տրամաբանությանը, որ երևի վրիպակ է եղել նվազագույն աշխատավարձը ոչ նթե 100 այլ 1000 դոլար դարձնենք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031