Հայաստանցի 84 կգ քաշային ըմբիշ Հարություն Միքայելյանը Սոֆիայում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում որակավորման փուլի առաջին գոտեմարտում 2:4 հաշվով պարտվեց Կորեայի ներկայացուցիչ Ջուն-Հոնգ Չոյին: Հիմա մեր ըմբիշը պիտի սպասի կորեացու հաջորդ մրցելույթներին: Եթե վերջինը հասնի եզրափակիչ, ապա Հարությունը սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ