Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Մեկ այցով կամ Բաքվում կայացած մեկ հանդիպումով փոխվել չեն կարող»

Օգոստոս 14,2013 11:52

Հատված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ հարցազրույցից:

– Գրեթե մեկ տարի առաջ հայտարարություն եղավ, որ ՌԴ նախագահն առաջինը այցելելու է Հայաստան, սակայն այդ խոստումը մնաց «օդում կախված»։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Վ. Պուտինը չընդունեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրավերը ու որոշեց գնալ Բաքու։

– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Մեկ բան հստակ է. մենք Ռուսաստանի հետ ունենք բազմաթիվ պայմանագրեր ու փոխադարձ պարտավորություններ, եւ դրանք մեկ այցով կամ Բաքվում կայացած մեկ հանդիպումով փոխվել չեն կարող, դա անհնարին բան է։ Բայց որ այդ այցը նոր երանգ ու նոր իմպուլս կարող է հաղորդել Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններին, դա է ինձ համար անցանկալի։

– Վերջին շրջանում բուռն քննարկման առարկա էր դարձել նաեւ Ռուսաստանի կողմից մեկ միլիարդի հարձակվողական զենքի վաճառքը Ադրբեջանին։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք այդ գործարքը եւս պետք է դիտարկել Ռուսաստանի կողմից դեպի Եվրոպա ձգտող Հայաստանին «դաս տալու» համատեքստում։

– Չէ, ես դա ինչ-որ նոր վերաբերմունք Հայաստանի հանդեպ չեմ համարում, զենքի վաճառը գործարք էր, եւ դա կատարվել է առանց խախտելու սպառազինությունների բալանսը երկու երկրների միջեւ։ Ու նորից եմ ասում՝ այն պայմանագրային հիմքը, որը գոյություն ունի Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, շատ ավելի լուրջ է, խորն է ու բազմակողմանի, քան կարելի է ենթադրել, որ կարող է լինել ՌԴ-ի ու Ադրբեջանի միջեւ։

– Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրների առումով։

– Մի բան նշեմ, բոլորի մոտ քննարկվում է պատերազմի հարցը, բայց ասեմ, որ պատերազմը ձեռնտու չի ո՛չ ՌԴ-ին, ո՛չ էլ մյուս երկրներին, ո՛չ Էլ հենց Ադրբեջանին ու Հայաստանին։ Ես դրա հավանականությունը շատ փոքր եմ գնահատում, բայց ինչ-որ նոր մոտեցումներ, ինչ-որ նոր տեսակետներ անպայման կլինեն՝ կապված այդ այցի հետ։ Մի կողմից կլինեն դեպի Եվրոպա գնալու կոչեր՝ ներկայացնելով, որ տեսնո՞ւմ եք՝ ՌԴ-ն ինչ արեց։ Մարդիկ, որոնք նման ծրագիր ունեն, կօգտվեն այդ այցից։ Մյուս կողմից՝ ավելի խորը մարդիկ կասեն, որ դա այց էր, որը մեզ ստիպում է լրջորեն մտածել մեր արտաքին քաղաքականության մասին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031