Սոֆիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն այսօր կավարտվի:
Հայաստանից պայքարի մեջ մտնելու են եւս երեք ըմբիշներ՝ Գեւորգ Ղարիբյանը՝ 55 կգ քաշային կարգ, Տիգրան Աբրահամյանը՝ 66 կգ եւ Հարություն Միքայելյանը՝ 84: կգ:
Տիգրան Աբրահամյանն արդեն հաղթահարել է որակավորման փուլը՝ մեկնարկային գոտեմարտում միավորների 5:1 առավելությամբ պարտության մատնելով գերմանացի Մարկ Անտոնիո Վան Տուգիներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ