Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Հարությունյան. «Իրենք ոչ թե դուխով ակտիվիստներ են, այլ անմակարդակ»

Օգոստոս 14,2013 11:41
menua

Slaq. am կայքի տնօրեն Մենուա Հարությունյանը երեկ Ամիրյան փողոցում ակտիվիստների հետ ունեցած միջադեպին չի ցանկանում անդրադառնալ:

«Շատ ուրախալի կլինի, եթե Հայաստանում լինի երիտասարդ սերունդ, որը այն բոլոր խնդիրների հետ, որոնց հետ համամիտ չէ եւ կարծում է դրանց դեմ արժե պայքարել, կանգնի ու պայքարի, բայց ես նաեւ կխնդրեի, որ այդ երիտասարդ պայքարող երիտասարդներն իրենց չափերն ու սահմաններն իմանային: Հասկանային, որ չի կարելի մարդկանց անձնական վիրավորանք հասցնել եւ երբ հանուն մի բանի պայքարում ես ու այդ ընթացքում քեզ պահում ես լկտի, ցինիկ եւ քո վարքագծով հակակրանք ես առաջացնում հասարակության մեջ, քո պայքարի գաղափարն ու իմաստը վարկաբեկվում է: Այսօր այնպիսի տպավորություն ունեմ, որ այդ երիտասարդները այս ոճով պայքարելու արդյունքում արժեզրկելու են ե’ւ իրենց պայքարի նպատակը ե’ւ իրենք իրենց: Շատ մոտ ապագայում որեւէ մեկը լուրջ չի վերաբերվելու ոչ իրենց, ոչ էլ իրենց պայքարին, ինչի համար միայն ցավում եմ: Կցանկանայի, որ ինչ-որ բանի համար պայքարող երիտասարդին բոլորս հարգեինք, այլ ոչ թե մտածեինք, որ նրանք ընդամենը ցինիկ եւ շատ հաճախ անդաստիարակ լակոտներ են , ոչ թե երիտասարդներ. այսօր այդ տպավորությունն ունեմ»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:

Նրա խոսքերով, ինքը, ակտիվիստների գործունեությունը կողքից դիտելով, նկատում է միայն նրանց ոչ կոռեկտ պահվածքը. «Ի՞նչ է նշանակում Տարոն, իջիր խաղանք: Դրանով ոչ թե ցույց են տալիս, որ իրենք դուխով ակտիվիստներ են, այլ ցույց են տալիս, որ անմակարդակ են, եւ որեւէ մեկը այս պարագայում իրենց լուրջ չի վերաբերվի: Դրա համար էլ ոչ մի հայտնի մարդ չմիացավ նրանց: Չմիացան, որովհետեւ նրանք անլրջացրին այդ պայքարը, հետեւաբար իրեն հարգող որեւէ մեկը չի կարող միանալ այդ պայքարին»:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք` ի՞նչ ունեն ակտիվիստներն իր դեմ, որ անձնական վիրավորանքներ են ուղղում իր հասցեին. «Կարծում եմ, իրենց զայրացնում է այն, որ ես դուխ ունեմ իրենց քննադատելու եւ շատերի նման իրենց չեմ քննադատում պատերի տակ: Եթե նրանք նորմալ մարդիկ լինեին, ավելի շատ ինձ կհարգեին ու կասեին` ապրի էս տղեն, որ ուրիշների նման ոչ թե մեզ պատերի տակ է քննադատում, այլ ինքն էլ, մեր հետ համաձայն չլինելով, վեր է կանում եւ մեզ նման դուխով մեր ճակատին է ասում: Դա ընկալելու ու հարգելու համար պետք է ունենալ բարոյական սանդղակ եւ դաստիարակություն, իսկ ես նրանց վարքագծում դա չեմ տեսնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մենուա Հարությունյանի «Ֆեյսբուքյան» էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. ani says:

    Դու դուխ չունես, դու մեջք ունես, հանձինս ՀՀԿ

  2. Ոսկան says:

    Ավելի լավ է անմակարդակ լինել քան թե սողացող:

  3. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ երբ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ օրերին ծեծում էր գործարար, Մենուայի հորաքույր Սիլվա Համբարձումյանին` ուր էին «Մենուան եւ իր ջոկատը»….Անգամ ձեւի համար ՀՀԿ-ական Մենուան ՀՀԿ-ում չփորձեց քննարկել ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի հարցը….

  4. Armine G says:

    Ուրեմն որ քո կարծիքով անմակարդակ են, ենթակա են քո ծեծի՞ն, այ անմակարդակ գոռոզ:

  5. Պրոֆեսոր says:

    Քո արարքով հաստատեցիր, որ դու ՀՀԿ-ի պատվեր կատարող ես, սահակյանների, շարմազանովների իսկական իրավահաջորդ… դուխտ այդքան է, որ 12 հոգով 3 հոգու եք ծեծում… դա է քո մակարդակը

  6. sargis says:

    Ես էտ բանի տղային՝ ինչպես անվանել եր ակտիվիստը, չեմ մեղադրում այլ մեղադրում եմ իր հետի էշի տղեքին, որոնք դեռ չգիտեն թե ում հետ գործ ունեն. Մենուան մենակ ՀՀԿ ական չի նա նաև ՄԱԿ-ից ել է եղել, Նա միշտ ասում է որ երբեք ընկեր չի ունեցել ու չգիտի դա ինչ բանա ինձ հետաքրքիր է թե էտ ինչ տականքների հետ է եղել, Վոնց կարա նա դուխից խոսի երբ Լեվոն Տեր-Պետրոսյանի տան մոտ թաղում կազմակերպելուց պաստավկա արեց մնացածին ու թռավ, Ու եթե մեկել արանքներում մի տեղ ելի գլուխ բարցրացնի,,,, Բայց ակտիվիստը ճիչտա ասել….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031