Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Գնահատականները, թե այդ այցը հակահայկական է կամ կապ ունի ԼՂՀ խնդրի հետի, ավելի պարզունակ են»

Օգոստոս 14,2013 11:27

Հատված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի «Առաջին լրատվական»ին տված հարցազրույցից:

Ձեր կարծիքով, Վ .Պուտինի ցուցադրական այցն Ադրբեջան ի՞նչ նպատակ ունի:

– Առաջին անգամ չէ, որ ՌԴ իշխանությունները այս կամ այն պետություններ են գնում, այդ թվում՝ Ադրբեջան: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր պետություն այս տարածաշրջանում, այդ թվում Կասպիական տարածաշրջանում իր շահերն ունի: Իրանն իր շահերն ունի, Ադրբեջանն` իր, միջինասիական երկրներն իրենց շահերն ունեն: Ի վերջո, բավականին մեծ է Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա: Ադրբեջանում նաև նախագահական ընտրություններ են սպասվում, և չեմ բացառում, որ այդ երկրի իշխանություններն այդ այցն օգտագործեն նախընտրական և ներքաղաքական նպատակներով: Եվ ընդհանուր առմամբ վերջին մի քանի դարերի ընթացքում Կովկասը միշտ էլ եղել է մեծ տերությունների, այդ թվում նաև Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Եվ Կասպյան տարածաշրջանում իրենց շահերն ու հետաքրքրություններն ունեն թե՛ Եվրոպան ու Ամերիկան, թե՛ Ռուսաստանը: Եվ գնահատականները, թե այդ այցը հակահայկական է կամ կապ ունի ԼՂՀ խնդրի հետի, ավելի պարզունակ են: Կարծում եմ, որ դա ավելի շատ տարածաշրջանում տնտեսական ազդեցության հետ կապ ունի: Եվ որքան էլ տարբեր փորձագետներ խոսեն ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման մասին, այնուամենայնիվ, տարածաշրջանում Ռուսաստանի թիվ մեկ եթե չասեմ ախոյանը, ապա մրցակիցը Թուրքիան է` լինի դա սուլթանական, թե հանրապետական:

Մյուս կողմից էլ՝ Վ.Պուտինն ընտրվելուց հետո չեկավ Հայաստան, բայց գնաց Ադրբեջան: Դա նույնպես որոշակի վերաբերմունք է: Իսկ Հայաստանում Պուտինին անցած տարվանից էին սպասում: Տարբեր հայտարարություններ էին հնչում, թե կգա հունվարին, ՀՀ նախագահական ընտրություններից առաջ, դրանից հետո և այլն:

– Ո՛չ պաշտոնական Մոսկվան, ո՛չ էլ պաշտոնական Երևանը չեն հայտարարել ՌԴ նախագահի այցի ժամկետների մասին, իսկ ես հղում եմ անում միայն պաշտոնական աղբյուրներին: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել մամուլի հրապարակումները, փորձագետների կամ տարբեր քաղաքական ուժերին սպասարկող փորձագետների կարծիքները:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031